MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Tomorrow:+30 °C
Հանուն առողջ ապրելակերպի
14:57, 26.04.2014
3400 | 0

Ս/թ ապրիլի 26-ին Բամբակաշատի միջնակարգ դպրոցում կենսաբանություն առարկայից տեղի ունեցավ միջոցառում՝ «Հանուն առողջ ապրելակերպի» թեմայով: Միջոցառման մասնակիցները 11-րդ դասարանի աշակերտներն էին: Քանի որ այսօր թմրանյութերի, ալկոհոլի և ծխախոտի օգտագործումըդարձել է մասսայական, միջոցառման հիմնական նպատական էր այդ վտանգավոր նյութերից զերծ պահել աշակերտներին, նրանց մեջ ձևավորել առողջ ապրելակերպ, կարևորել սպորտի և ֆիզկուլտուրայի դերն ու նշանակությունը անձի զարգացման գործընթացում:

Միջոցառումը տեղի ունեցավ դերային խաղ սկզբունքների կիրառմամբ, որին մասնակցում էին գիտաժողովի նախագահողներ առաջինը և երկրորդը, սոցիոլոգը, կենսաբանը, բժիշկ- թոքաբանը, քիմիկոսը, առաջին և երկրորդ բժիշկ-նարկոլոգները, իրավաբանը, պատմաբանը և կենսաքիմիկոսը:

Միջոցառումը կազմակերպվեց համակարգչային կաբինետում: Սենյակը ձևավորված էր աշակերտների կողմից պատրաստված թեմատիկ պաստառներով, նկարներով: Էլեկտրոնային գրատախտակի միջոցով ցուցադրվեցին թեմային համապատասխան նկարներ, որոնք առավել տպավորիչ դարձրին դասը: Նմանատիպ միջոցառումներԲամբակաշատի միջնակարգ դպրոցում հաճախ են կազմակեպվում, դրանք նպատակ ունեն մեր երիտասարդությանըզերծ պահելուվնասակար սովորույթներից ևցույց տալ այդ վտանգավոր երևույթներիհետևանքները:

Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ և ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցներ:

The article published in the Spokesperson project.
Share with friends
«Բամբակաշատի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ
18:55, 09.11.2013
5119 | 0
to top