МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +21 °C Завтра+19 °C
ՀԿԵ արձագանքը աշխատակիցների բողոքի ակցիային
16:44, 07.11.2018
4124 | 0

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հատուկ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ընկերության Սևանի ուղեմասի ներկայացուցիչները: Քննարկումների արդյունքում որոշում է ընդունվել լրամշակել գծի տնտեսության աշխատողների պարգևատրման կարգի որոշ դրույթները:

Պարգևատրումների համակարգի բարեփոխումները թույլ կտան էապես բարձրացնել ժամավճարների չափը և նվազեցնել պարգևների ազդեցությունը գծի տնտեսությունների աշխատակիցների աշխատավարձերի ընդհանուր մակարդակի վրա: Խորհրդակցության ընթացքում գծի աշխատողների ներկայացուցիչներին ներկայացվել են նախատեսվող փոփոխությունները:

Նոյեմբերի 5-ին՝ սպասվող բարեփոխումների մասին ցածր իրազեկվածության պատճառով, գծային տնտեսության աշխատողները մեկ օրով փակել էին երթևեկությունը երկաթուղու Սևանի ուղեմասում:

Նշենք նաև, որ ՀԿԵ-ում միշտ դիտվում է աշխատանքի արտադրողականության և աշխատավարձերի աճ: Այսպես, 2018 թվականի հունվար-հոկտեմբերին միջին ամսական աշխատավարձի չափը տարեկան կտրվածքով աճել է 8, 8%-ով: Հարավկովկասյան երկաթուղին նաև հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր գործատուներից մեկը՝ Ընկերությունում աշխատում է ավելի քան 3 հազար մարդ:

Автор: Ruben Grdzelyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ruben Grdzelyan
наверх