МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +22 °C Завтра+15 °C
Քեզ կարոտել եմ և իմ կարոտը հեռվից եմ առնում...
13:19, 04.05.2019
2888 | 0

Քեզ կարոտել եմ և իմ կարոտը հեռվից եմ առնում,

Ա՜խ, քեզնից հեռու իմ սիրտն է վառվում,
Քո սիրո համար վառվում ու հալվում,
Քո սիրո համար վառվում, մոխրանում:
Ուզում եմ լինես իմ տան տիրուհին,
Ես խոնարհ ծառա, դու իմ թագուհին:
Ենթարկվեմ բոլոր քո քմհայքներին,
Քո ուզած խաղի ողջ կանոններին:
Արի դու ինձ մոտ, իմ աստվածուհի,
Դու իմ տիրուհի, դու իմ թագուհի:
Արի դու իմ տուն, ինձ ընկերուհի,
Միայն դու արի, միայն դու արի:

  • Սերյոժա Հովհաննիսյան «Վարդագույն լույսեր»
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Սերյոժա Հովհաննիսյան
13:35, 04.05.2019
2502 | 0
наверх