MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Yarın:+23 °C
«Մթնաշխարհի գաղտնիքները»
14:46, 27.11.2013
3143 | 0

Դպրոցի հոգեբանը՝ Քրիստինե Բաղդասարյանը, երկու առաջին դասարաններում կազմակերպեց ծնողականժողով, ծնողներին տրամադրեց հարցաթերթ, որտեղ կար հարց, թե ինչպիսի վախեր ունի երեխան: Ծնողները պատասխանել էին, որ իրենց երեխան վախենում է մթությունից:

Կան վախերը շտկող զանազան մեթոդներ՝ խաղեր, հեքիաթներ, որտեղ արտացոլվում են երեխայի վարքի դժվարությունները՝ վախերը, տագնապները:

Վախը շտկելու համար բեմադրվեց «Մթնաշխարհի գաղտնիքները» հեքիաթը՝ 6-րդ դասարանցիների մասնակցությամբ: Մասնակիցների ընտրությունը նպատակային էր:

Միջոցառմանը ներկա էին տնօրեն տիկին Գայանե Պարոնյանը, ուսուցիչներ և տարրական դասարանի աշակերտները:

Հեքիաթի բեմականացումը տեղի ունեցավ համակարգչային կաբինետում: Կաբինետը վերածվել էր գեղեցիկ գիշերային, հեքիաթային աշխարհի: Լսվում էին գեշերային ձայներ, վերևում փայլում էին աստղերը, գեղեցիկ ժպտում էր լուսինը: Ինտերակտիվ գրատախտակի միջոցով հանդիսատեսը մտովի գնաց հեքիաթային աշխարհ, ու սկսվեց հեքիաթի բեմականացումը: Մեծ ականջներով էլֆը փոքրիկներին ուղեկցեց մի աշխարհ, որտեղ գիշեր էր: Ցույց տվեց դղյակը, որը ողողված էր գիշերային լույսերով, ցույց տվեց լուսինը, աստղերը, անտառում թռչկոտող լուսատտիկներին, անտառի բնակիչներին: Մասնկիցները ցույց տվեցին, որ եթե կա լույս, ապա կա նաև մութ: Մթության մեջ էլ կան գեղեցիկ տեսարաններ, ձայներ, որ չես կարող տեսնել, լսել ցերեկը: Մասնակիցները հեքիաթը ամփոփեցին հարցերով, և հոգեբան ՔրիստինեԲաղդասարյանը հանձնարարեց հաջորդ կերպարվեստի դասաժամին նկարել հեքիաթը:


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
«Բամբակաշատի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ
18:55, 09.11.2013
5106 | 0
yukarı