MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +21 °C Yarın:+23 °C
Միջոցառում Պարույր Սևակի տուն-թանգարանում
17:02, 09.11.2013
4082 | 0

Բամբակաշատի միջնակարգ դպրոց

Կազմակերպող ուսուցչուհի՝ Լուսինե Պարոնյան

Հոկտեմբերի 13-ն էր. օրը գեղեցիկ էր, և այն շատ ավելի գեղեցկացավ, երբ լցվեց աշակերտների գոհունակությամբ և ոգևորությամբ:

10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների մի խումբ աշակերտներ ուսուցիչների ուղեկցությամբ ուղևորվեցին Զանգակատուն` հանճարեղ Պ.Սևակի ծննդավայր և տուն-թանգարան: Թանգարանային հաճելի լռությունը խախտվեց աշակերտների ելույթներից. Սևակի ստեղծագործություններն էին արտասանում, սևակյան տողերը անկեղծ ու գեղեցիկ էին հնչում նրանց շուրթերից: Թանգարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց աշակերտներին` նշելով, որ հիացած է նրանց գիտակցական մակարդակով, պահվածքով, Սևակին հասկանալու և մատուցելու ունակությամբ: Շիրմաքարին ծաղիկներ դնելուց հետո հրաժեշտ տվեցինք սևակյան աշխարհին:

Հաջորդ կանգառը Նորավանքի հոգևոր և մշակութային կենտրոնն էր: Վանքային համալիրը աշակերտներին գրավեց իր արտաքին տեսքով, ինչպես նաև բազմաթիվ մեծարժեք խաչքարերով, որոնց մեջ առանձնանում էր Մոմիկի աշխատանքը:

Վերադարձին եղանք Խոր վիրապում: Խոր վիրապի վերաբերյալ աշակերտների գիտելիքները ավելի ամրապնդվեցին:

Դրական հույզերով լի օրը մոտեցավ ավարտին. վերադարձի ճամփան բռնեցինք, հնչում էր հաճելի երաժշտություն…

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
«Բամբակաշատի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ
18:55, 09.11.2013
5106 | 0
yukarı