Շաբաթ օրը Բամբակաշատի միջնակարգ դպրոցի միջանցքը և դասասենյակները զարդարված էր Սուրբ Զատկի տոնին համապատասխան: Աշակերտները ուսումնասիրեցին Սուրբ Զատկի տոնի, նրա խորհրդի, այն տոնելու հայկական ավանդույթների մասին նյութեր: Նրանք նախապես տանը դատարկել և բերել էին հում ձվեր, որոնք էլ գունավորեցին գուաշով և զարդարեցին Զատկի ծառը: |