MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +20 °C Yarın:+22 °C
Անմոռանալի տպավորություններ
18:37, 15.12.2013
5060 | 0

Անվիճելի է այն փաստը, որ նպատակային էքսկուրսիաները օգնում են աշակերտներին ոչ միայն ավելացնել գիտելիքների պաշարը, ծանոթանալ նոր ու հետաքրքիր վայրերի, այլև դաստիարակում են աշակերտների մեջ բարեկիրթ պահվածք, զարգացնում են շփվելու կարողություններն ու հմտությունները: Այս ամենը հաշվի առնելով` Արմավիրի մարզի Բամբակաշատի միջնակարգ դպրոցի հումանիտար առարկաների մեթոդմիավորումը ծրագրեց և իրականացրեց հետաքրքիր էքսկուրսիաներ:

Առաջին նշանակետը Հայաստանի հոգևոր կենտրոնն էր` Էջմիածինը: Բացի այն, որ Մայր տաճարն աչք է շոյում իր տեսքով, այն ունի նաև հրաշագործ ուժ, որով կախարդում է քեզ, երբ ոտք ես դնում այնտեղ, ու երբ հեռանում ես, շատ չանցած` նորից ուզում ես վերադառնալ:

Աշակերտները ոգևորված էին` լի հաճելի հույզերով . նրանց հիացմունքը և ոգևորությունը կրկնապատկվեց, երբ մտան գանձարան: Բարեհամբույր և բանիմաց էքսկուրսավարը մանրամասն ներկայացրեց տաճարի սուրբ մասունքները: Աշակերտները աչքի ընկան իրենց իմացությամբ` հաճելիորեն զարմացնելով էքսկուրսավարին:

Հաջորդ կանգառը Զվարթնոցի տաճարն էր: Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Մերի Ղամբարյանը իր առջև նպատակ էր դրել օրը աշակերտների համար անմոռաց դարձնել .այդպես էլ եղավ: Աշակերտները մտան թանգարան . տաճարի մանրակերտը, բազմաթիվ նկարներ խոսուն վկաներն էին անկրկնելի ճարտարապետական կոթողի:

Հաջորդ էքսկուրսիան, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Պարոնյանը, հնարավորություն տվեց աշակերտներին և ուսուցիչներին ևս մեկ անգամ լինել հանճարեղ բանաստեղծ Սևակի ծննդավայրում, բանաստեղծ, ով միշտ արդիական կլինի .ժամանակը նրա հանճարի առջև միշտ էլ անզոր է լինելու:

Ապրել, ապրել, այնպես ապրել,

Որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:

Այո', այդպես էլ եղավ.սուրբ հողը ոչ միայն չզգաց նրա ծանրությունն, այլև այսօր հպարտորեն իր մեջ է պահում բանաստեղծին:

Թանգարանի տնօրենը երկար և հանգամանալից խոսեց Սևակ մարդու և բանաստեղծի մասին, հետո ունկնդրեց աշակերտներին .փոքրիկ միջոցառումը, որ պատրաստել էինք, հիացրեց թանգարանի ողջ անձնակազմին: Աշակերտները արտասանում էին Պարույր Սևակի բանաստեղծությունները, հնչեցնում մեծերի գնահատանքի խոսքերը: Տնօրենը շնորհակալություն հայտնեց` նշելով, որ առանձնացնում է այցը մյուս բոլոր այցերից. վաղուց չէր տեսել նման գիտակցական մակարդակ ունեցող աշակերտների, ովքեր այդքան լավ տեղյակ են բանաստեղծի կյանքին ու գործին: Տնօրենը թանգարանի կողմից մեզ նվերներ հանձնեց և ուղեկցեց Սևակի շիրմաքարի մոտ: Շիրմաքարին ծաղիկներ դնելուց հետո հրաժեշտ տվեցինք սևակյան աշխարհին և ուղևորվեցինք դեպի Նորավանք: Աննկարագրելի գեղեցիկ կառույցը` հարուստ արժեքավոր խաչքարերով, որտեղ առանձնահատուկ տեղ ունեին Մոմիկի աշխատանքները, առաջին պահից հիացրեց աշակերտներին .նրանց ոգևորությունն անսահման էր: Մոմեր վառելուց, իրենց անկեղծ աղոթքներն Աստծուն ուղղելուց հետո բռնեցինք վերադարձի ուղին: Հետդարձի ճանապարհին կանգ առանք Խոր վիրապում: Դեմ դիմաց հառնող Մասիս լեռան օրհնությամբ էլ աշակերտները ծանոթացան հուշահամալիրին և հոգու խորհրդավորությամբ եղան Լուսավորչի վիրապում և սուրբ աղոթքից ու մոմավառությունից հետո հեռացան` ամբարած իրենց հոգիներում հավատի լույս ու սեր:

Հաջորդ էքսկուրսիան (կազմակերպող ուսուցչուհի` Լուսինե Պարոնյան) նպատակ ուներ կազմակերպել Ամենայն հայոց բանաստեղծի և աշակերտների հանդիպումը:

…Հազար ինը հարյուր վաթսունինը թվին հայոց այգիներն ինչ պտուղ տվին…

Հանճարեղ լոռեցու ծնունդն այսպես է ներկայացրել հանճարեղ Սևակը: Թերևս բաց կմնար հայրենագիտական էքսկուրսիաների մի կարևոր էջ, եթե չայցելեինք Թումանյանի տուն-թանգարան:

Տեսան Թումանյանին, զգացին նրա ներկայությունը, կրկին համոզվեցին, որ «Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության»:

Շարունակվեց էքսկուրսիան դեպի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, բնության թանգարան:

Երկար կարելի է գրել, խոսել ստացած տպավորությունների մասին:

Բայց վերջում պարզապես մեջբերում ենք աշակերտներից մեկի խոսքը . «Ի~նչ լավ օր էր»:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
«Բամբակաշատի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ
18:55, 09.11.2013
5099 | 0
yukarı