MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Yarın:+23 °C
Բաց դաս` «Հաշմանդամություն ունեցող անձինք»
17:42, 09.11.2013
4367 | 0

Ս/թ հոկտեմբերի 17-ին Արմավիր մարզի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչոււհի Ցողիկ Ազիզյանը 8-րդ դասարանում կազմակերպեց բաց դաս «հասարակագիտություն» առարկայից «Հաշմանդամություն ունեցող անձինք» թեմայով` «Դրամ հավաքողը Բեդֆորդ փողոցից» վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ:

Դասին ներկա էին դպրոցի տնօրեն տիկին Գայանե Պարոնյանը, մի խումբ ուսուցիչներ և կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Կամո Լալայանը:

Իր ներածական խոսքում ուսուցչուհի Ցողիկ Ազիզյանը ներկայացրեց ՀՀ կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության էությունն ու նպատակը` ընդգծելով, որ այն բխում է ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթի պահանջներից:

ՈՒսուցչի հարցադրումով աշակերտները պատասխանեցին այն հարցին, թե ովքեր են համարվում հաշմանդամներ: Բացատրվեց, որ հաշմանդամության խմբորոշման հիմքում դրված է մարդու կենսագործունեության սահմանափակման աստիճանը:

Այնուհետև աշակերտներից յուրաքանչյուրին տրվեց անհատական առաջադրանք. գրավոր ներկայացնել իրենց ուժեղ և թույլ կողմերը` նշելով մեկ կամ երկու օրինակ:

Դասի հաջորդ մասում ցուցադրվեց ֆիլմից մի հատված: Դիտելուց հետո աշակերտները ստացան առաջադրանք ներկայացնելու Լարիի` ֆիլմի հերոսի, ուժեղ և թույլ կողմերը, փորձ արեցին դրանք համեմատել իրենց ուժեղ և թույլ կողմերի հետ:

Քննարկվեց աշակերտների շրջապատում գտնվող հաշմանդամների նկատմամբ ունեցած վերաբերմունքի հարցերը, վեր հանվեցին հաշմանդամներին հուզող խնդիրները, նշվեցին լուծման ուղիները:

Որպեսզի երեխաները ապրումակցեն հաշմանդամներին, ուսուցչուհին կապեց աշակերտներից մեկի աչքերը, իսկ մյուսի` ձեռքերը և առաջարկեց, որ նրանք կատարեն որոշակի գործողություններ:

Հանձնարարվեց (որպես տնային աշխատանք) պատասխանել տրված հարցաշարի հարցերին կապված ապրումակցման հետ և գրել սոցիալական նախագիծ, թե ինչպես կարելի է օգնել հաշմանդամներին:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
«Բամբակաշատի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ
18:55, 09.11.2013
5106 | 0
yukarı