MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Yarın:+28 °C
Ինձ համար կարոտը մոխրագույն է, եղանակն էլ մռայլ, սառը, անձրևոտ․․․
14:09, 13.07.2020
3141 | 0
Lragir.info –ի «Բլից հարցեր» շարքի հերթական զրուցակիցը դերասանուհի Սիլվի Բարկովան է։

— Օրը սկսում եք․․․

­— Աղոթքով

— Իր, որ միշտ ձեզ հետ է

— Մանգալսուտրաս և հեռախոսս

— Արտահայտություն, որն անում եք հաճախ

— Շոգ է

— Սթրեսից ազատվելու ձեր տարբերակը

— Աղոթք, Աստվածաշունչ կարդալ, մայրիկիս հետ զրուցել

— Ինչ գույն ունի աշխարհը ձեզ համար

— Գունավոր է

— Խորհուրդ, որ կտաք դեռահաս աղջիկներին

— Պահել մաքրությունը մինչև ամուսնություն

— Ձեր երազանքների դերը

— Արդեն խաղացել եմ թատրոնում։ (Ռոմեո և Ջուլիետ) մարմնավորել եմ Ջուլիետին

— Հաշտության համար կանե՞ք առաջին քայլ

— Այո

— Վախենո՞ւմ եք ծերանալուց

— Անիմաստ է վախենալ մի բանից, որն անխուսափելի է

— Բոլոր ժամանակների լավագույն դերասանը

— Լեոնարդո Դի Կապրիո

— Կերպար, որ երբեք չեք մարմնավորի

— Լեզբուհու (եթե լինեն համբույրի կամ անկողնային տեսարաններ)

— Մարդ, ում ներկայությունը զգում եք, անգամ երբ նա ձեզնից հեռու է

— Հեռավորության վրա ներկայություն չեմ զգում, զգում եմ միայն կարոտ

— Առաջին խենթ քայլը

— Հիմա չեմ հիշում, բայց հաստատ արած կլինեմ (Ժպտում է)

— Մի բան, որի համար շատ եք զղջում

— Մի անգամ, երբ փոքր էի տատիկիս նեղացրել էի, մինչև հիմա ինձ չեմ ներում

— Ինչ գույն ունի կարոտը ձեզ համար

— Մոխրագույն, եղանակն էլ մռայլ, սառը, անձրևոտ․․․


Սոնա Գիշյան
Yazar: Son Yan
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Son Yan
18:37, 13.05.2021
1723 | 0
13:04, 11.05.2021
1797 | 0
13:16, 17.07.2020
3206 | 0
yukarı