MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Yarın:+29 °C
Շնորհակալ եմ ամեն ինչի համար
13:14, 19.07.2020
3501 | 0

Lragir.info –ի «Բլից հարցեր» շարքի հերթական զրուցակիցը «Կինստագրամ» սիթքոմից հայտնի դերասանուհի Դիանա Տոռեսն է։

— Միտք, որ առաջինն է ծագում արթնանալիս


— Իմ սիրելի շոկոլադով սուրճ խմել

— Արտահայտություն, որն անում եք հաճախ

— Շնորհակալ եմ ամեն ինչի համար

— Խենթություն, որ արել են ձեզ համար

— Չեմ հիշի հիմա (Ժպտում է)

— Ձեր կյանքի կարգախոսը

— Պետք է հասնլ քո ուզածին, այլապես ամեն ինչ անիմաստ կլինի

— Ինչի մասին երբեք չեք բարձրաձայնի

— Որոշել եմ այսուհետ անելիքներս երբեք չբարձրաձայնել։ Դա շատ սխալ է

— Ձեր ամենատարօրինակ սովորությունը

— Չունեմ երևի թե, կամ էլ միտքս չի գալիս (ծիծաղում է)

— Շո՞ւն թե՞ կատու

— Շուն

— 3 բառով նկարագրեք Ձեզ

— Ես շատ նվիրվող, բարի ու ազնիվ մարդ եմ

— Մարդ, ով գիտի ձեր բոլոր գաղտնիքները

— Ոչ ոք

— Երազանք, որ գալիս է մանկությունից

— Ունենալ երգ և տեսահոլովակ, և լինել շատ հայտնի

— Ձեր երազանքի դերը

— Սարսափ ֆիլմում գլխավոր կերպար, Որևէ ֆիլմում բացասական գլխավոր կերպար, նաև թագուհու կերպար

— Շոկոլադ դա՞ռը թե քա՞ղցր

— Քաղցր

— Վախենում եք ծերանալուց

— Այո շատ, սարսափում եմ նաև մահից

— Սթրեսից ազատվելու ձեր տարբերակը

— Պար, լողավազան

— Հարց, որ մշտապես տալիս եք ձեզ

— Արդյո՞ք կհասցնեմ հասնել իմ երազանքներին



Սոնա Գիշյան

Yazar: Son Yan
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Son Yan
18:37, 13.05.2021
1725 | 0
13:04, 11.05.2021
1800 | 0
13:16, 17.07.2020
3206 | 0
yukarı