MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Yarın:+29 °C
Սերը սեր է ծնում
13:04, 11.05.2021
1800 | 0

«Բլից հարցեր» շարքիս հերթական զրուցակիցը սիրված դերասանուհի Անի Գալստյանն է։


— Ինչպե՞ս է սկսվում ձեր առավոտը

— Խաղի տրամադրությամբ

— Ձեր սիրելի եղանակը

— Նորաբաց գարնան արեւոտ օրերը

— Ձեր մասին լսած վերջին բամբասանքը

— Չեմ լսել

— Ամենաարժեքավոր խորհուրդը, որ ստացել եք ավագ գործընկերներից

— Սերը սեր է ծնում սիրիր աշխատանքդ

— Կերպար, որտեղ դուք բացահայտել եք ձեզ

— Չինարի կերպարում` Լորիկ ֆիլմից

— Ձեր ապրումները, երբ թերթում եք հին ալբոմները

— Եվ հրճվանք եւ թախիծ...

— Տոն, որը միշտ նշում եք

— Սուրբ ծնունդ


— Ծննդյան տարեդարձ...փոքրիկ ռոմանտիկ սեղան թե՞ ճոխ հավաքույթ

— Հավաքույթ

— Ինչպե՞ս կբնութագրեք ձեզ երեք բառով

— Անկեղծ, համարձակ, նվիրվող

— Արևածագ թե մայրամուտ

— Նախ արեւածագ, հետո' մայրամուտ

— Եթե ունեք խորհուրդի կարիք, ու՞մ կդիմեք առաջինը

— Ամուսնուս

— Կերպար, որ երբեք չեք մարմնավորի

— Կարծում եմ չկա նման կերպար. Չէ որ դա մասնագիտության խնդիրն է

— Եթե կյանքը սկսեիք նորից ի՞նչ կփոխեիք

— Ոչինչ էլ չէի փոխի

— Բոլոր ժամանակների լավագույն դերասանը

— Չառլի Չապլին

— Հարց, որ մշտապես տալիս եք ձեզ

— Արդյոք ես կյանքում կատարում եմ հենց այն, ինչ առաքելությամբ, որ աշխարհ եմ եկել

Սոնա Գիշյան

Yazar: Son Yan
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Son Yan
18:37, 13.05.2021
1725 | 0
13:04, 11.05.2021
1801 | 0
13:16, 17.07.2020
3207 | 0
yukarı