MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Yarın:+29 °C
Ճիշտ ու սխալ ինձ համար գոյություն չունի, կա կարծիք, որը ամեն մեկի համար իրենն է
14:12, 13.07.2020
3505 | 0

Lragir.info –ի «Բլից հարցեր» շարքի հերթական զրուցակիցը դերասանուհի Անուշկա Մարգարյանն է։

— Միտք, որ առաջինն է ծագում արթնանալիս

— Այսօր էլ ապրել այնպես, որ քնելիս գլուխս հանգիստ դնեմ բարձին

— Ինչի՞ց եք վախենում

— Վախենում եմ վախենալուց (ժպտում է)

— Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի

— Իրավիճակից է կախված

— Ձեր ամենատարօրինակ սովորությունը

— Անիմաստ պանիկայի մեջ ընկնելը

— Հարց, որից խուսափում եք

— Ե՞րբ ես ամուսնանալու

— Մարմնավորած կերպար, որ հոգեհարազատ է ձեզ

— Իմ բոլոր կերպարներն էլ հոգեհարազատ են եղել ինձ, ավելի շատ Կարմենի կերպարն եմ սիրել

— Դեպք, որի մասին երբեք չեք մոռանում

— Չէի ուզի խոսել այդ մասին

— 3 ֆիլմ, որ խորհուրդ կտաք դիտել

— Зеленая миля, PK, Kafe de flore

— Համաձա՞յն եք «Մեծամասնությունը ճիշտ է» կարծիքի հետ

— Ճիշտ ու սխալ ինձ համար գոյություն չունի, կա կարծիք, որը ամեն մեկի համար իրենն է

— Աշխարհահռչակ դերասան, ո՞ւմ հետ կցանկանայիք խաղալ գլխավոր դեր

— Ում հետ էլ խաղամ մեծ հաջողություն կլինի (ժպտում է), չեմ կարող առանձնացնել որևէ մեկին

— Ծիծաղելի իրավիճակ որում հայտնվել եք

— Երբ մի աղջիկ լայն ժպիտով մոտեցավ ինձ, և թվում էր հիմա պետք է լավ խոսքեր ասեր, ասեց․ «Վա՜յ, գիտեք իմ տատիկը ամեն օր քանի անգամ է ձեզ թաղում ֆիլմը դիտելիս»

— Հանգստի լավագույն ձևը

— Ծովափնյա, ամեն ինչից ու ամենքից կտրված

— Ձեր կյանքի կարգախոսը

— Վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես կուզեիր քեզ հետ վարվեին

— Մարդ, ով գիտի ձեր բոլոր գաղտնիքները

— Ես, ինքս

— Հարց, որ մշտապես տալիս եք ինքներդ ձեզ

— Ո՞վ ես դու, որտեղի՞ց ես եկել, և ինչի՞ համար

Սոնա Գիշյան
Yazar: Son Yan
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Son Yan
18:37, 13.05.2021
1724 | 0
13:04, 11.05.2021
1800 | 0
13:16, 17.07.2020
3206 | 0
yukarı