MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Yarın:+28 °C
Ես սովորում եմ իմ սխալներից, ուրիշների սխալներին էլ անտարբեր չեմ
12:43, 19.07.2020
3181 | 0

Lragir.info –ի «Բլից հարցեր» շարքի հերթական զրուցակիցը դերասան Լեռնիկ Հարությունյանն է։

— Օրը սկսում եք

— Օրս սկսվում է սուրճով և սիգարետով

— Թեմա, որի շուրջ անդադար կխոսեք

— Որևէ ստեղծագործության շուրջ քննարկում, օրինակ, «Կարամազով եղբայրներ» կամ Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» ։

— Ու՞մ համար մշտապես ժամանակ ունեք

— Միանշանակ ժամանակ ունեմ ընտանիքիս համար

— Չեք սիրում երբ կինը․․․

— Չեմ սիրում, երբ կինը դուրս է գալիս կանացի նորմերից

— Երեք ֆիլմ, որ խորհուրդ կտաք դիտել

— Նավթ, 1917, Սերը ժանտախտի ժամանակ

— Խաշ ընկերների հետ թե՞ ռոմանտիկ ճաշկերույթ

— Խաշ ընկերների հետ


— Ձեր ընտանեկան ավանդույթը

— Ամեն կիրակի որևէ եկեղեցի գնալ և մոմ վառել

— Խաղացած կերպար, որ նման է ձեզ

— Խաղացել եմ 70 և ավել նախագծերում, ոչ մի կերպարի հետ ընդանուր ոչինչ չեմ գտել

— Հավաքածուներ ունե՞ք

— Հավաքածուներ չունեմ

— Ի՞նչ սպորտաձևով եք զբաղվել

— Երիտասարդ ժամանակ ծանրաձեղ

— Բոլոր ժամանակների մեծագույն հայը

— Մոնթե Մելքոնյան

— Խորհուրդ, որ կտայիք երիտասարդ տղաներին

— Երիտասարդներին խորհուրդ կտամ լինել տեղեկացված

— Սովորում եք ձե՞ր թե՞ ուրիշների սխալից

— Միշտ սովորում եմ իմ սխալներից, չնայած ուրիշի սխալներին էլ անտարբեր չեմ

— Հոլիվուդյան դերասանուհի ում հետ կցանկանայիք գլխավոր դեր մարմնավորել

— Հոլիվուդյան դերասանուհի՞․․․ կյանքում մտքովս չի անցել

— Հարց, որ մշտապես տալիս եք ինքներդ ձեզ

— Ո՞րն է իմ առաքելությունը

Սոնա Գիշյան

Yazar: Son Yan
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Son Yan
18:37, 13.05.2021
1723 | 0
13:04, 11.05.2021
1797 | 0
13:16, 17.07.2020
3206 | 0
yukarı