MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Yarın:+29 °C
Կվերացնեի մոլորակի վրա բոլոր պատերազմները
16:57, 23.07.2020
3592 | 0
Lragir.info –ի «Բլից հարցեր» շարքի հերթական զրուցակիցը սիրված դերասանուհի Հակինթ Բաղդասարյանն է։


— Միտք, որ առաջինն է ծագում արթնանալիս

— Զանգել մայրիկիս ու իմանալ որպիսությունը

— Սուրճ...դա՞ռը թե քաղցր

— Սուրճը միայն դառը

—Ձեր կյանքի գույների մեջ, որ գույնն է ամենաշատը գերակշռում

— Հարցը մի փոքր հարաբերական է, կյանքիս գույների մեջ խաղաղության գույնը, իսկ կյանքում հագուստի կամ շրջապատող գույների մեջ կանաչն եմ սիրում շատ

— Ձեռքը բռնած, առանց վարանելու, աչքերը փակ կգնայիք ու՞մ հետ

— Ընկերներիցս յուրաքանչյուրի հետ անխտիր, և ընտանիքիս անդամների հետ առանց վարանելու, ձեռքը բռնած կգնամ ամենուր

— Երազանք, որ գալիս է մանկությունից

— Որ բոլորը գան առ Աստված, որ աշխարհում չլինեն քաղցած երեխաներ, չլինեն մանկատներ ու ծերանոցներ

— Ճակատագիր կա՞, թե՞ մենք ենք ընտրում

— Ճակատագիր կա, մենք ընտրում ենք ուղին, որի միջոցով կհասնենք մեր ճակատագրին

— Ձեր սեղանի գիրքը

— Սեղանիս գրքերը միշտ-միշտ շատ են և տարբեր՝ ուսումնական, գեղարվեստական, բայց գրքերի գիրքը, իհարկե, Աստվածաշունչն է

— Կերպար, ում մարմնավորելիս գտել եք ձեզ

— Ամեն կերպարի մեջ կաս դու, ներդնում ես քեզ, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր կերպարի մեջ կա մի մասնիկ, որը քեզանից է

— Երեք բառով նկարագրեք ձեզ

— Ուրախ, հայրենասեր, նվիրված

— Խորհուրդ, որ կտայիք դեռահաս աղջիկներին

— Յուրաքանչյուր արարքում առաջնորդվել սրտի կամոք, անկեղծությամբ, ազնվությամբ և բարությամբ

— Ինչ զգացողություններ են առաջանում ձեր մեջ, երբ նայում եք ձեր հին լուսանկարները

— Կուզեի վերադարձնել ապրածս ամեն պահը՝ թե տխուր, թե ուրախ

— Ձեր մանկության ամենավառ հուշը

— Մանկությունս շատ վառ է անցել, շատ երջանիկ, որևէ բան առանձնահատուկ առանձնացնել չեմ կարող, որովհետև այդ պահերը շատ-շատ են ու բազմաժանր, շատ անկարգ եմ եղել

— Հե՞շտ եք հիասթափվում

— Աշխատում եմ նոր ծանոթությունների դեպքում ավելի զգուշավոր լինել, այնպես որ դժվար եմ հիասթափվում

— Եթե ունենայիք կախարդական փայտիկ 3 հրաշագործություն, որ կանեիք

— Կվերացնեի մոլորակի վրա բոլոր պատերազմները, կերջանկացնեի բոլոր երեխաներին ու մեծահասակներին, ու կվերացնեի բոլոր հիվանդությունները մոլորակի վրայից

— Հարց, որ մշտապես տալիս եք ձեզ

— Ինչո՞ւ են մարդիկ չարանում


Սոնա Գիշյան
Yazar: Son Yan
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Son Yan
18:37, 13.05.2021
1723 | 0
13:04, 11.05.2021
1798 | 0
13:16, 17.07.2020
3206 | 0
yukarı