ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արմեն Ալավերդյան
20:32, 16.04.2014
2248 | 0
Ինչ աշխարհ է, Խայամին էլ չմնաց,
Գինին պարպվեց թասերի մեջ զրնգուն,
Մեկն ինձ նման անհիշատակ, բայց գնաց
Անփառունակ իր մորմոքի հետ անտուն:
Փառաբանման մի հնչուն էր ու մի թաս,
Հուշերիս մեջ ձեռքս տարա գրիչին,
Գինին դարձավ բառախաղիս զուլալ մաս,
Ես հարբում եմ անագորույն ցավից այս:
Հնար չկա, խալխի նյութած դավերից
Մի օր պիտի մեռելի պես, բայց հարբեմ,
Սքանչելին, գուցե անհայտ կավերից
Ինձ արարի, սակայն ցավից չսարսեմ:
Գուցե ինձ տա մի անտեր շան կերպարանք,
Վայրահաչից այս քաղաքն էլ արթնանա,
Տուն-տեղ թողնեն, թողնեն անգամ ապարանք
Եւ քարկոծեն, որ ցավիս մեջ համրանամ…
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13099 | 0
01:01, 08.12.2017
29975 | 0
23:45, 27.08.2017
21730 | 0
դեպի վեր