ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սահակ Եպս. Մաշալյանը հրաժարական տվեց և լքեց Պատրիարքարանը
16:18, 15.02.2017
5792 | 0

Հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականի նամակը
(արևելահայերեն թարգմանություն)

«Իմ պարտքն եմ համարում պատրիարքական ընտրությունների վերջին զարգացումների լույսի ներքո ժողովրդիս տեղյակ պահել ստորև ներկայացվելիք խնդիրների մասին։

Պատրիարքի անաշխատունակ դառնալուց և պատրիարքական աթոռի թափուր մնալուց հետո Հայոց եկեղեցու գլխավոր խորհուրդը պատրիարքական ընտրություններ անցկանցելու որոշում էր կայացրել և սկսել էր համապատասխան գործընթացը։ Ըստ մեր ավանդությունների՝ ընտրական գործընթացը հետևյալ կերպ պետք է ընթանար․ նախ պետք է տեղապահ ընտրվեր, ապա նախաձեռնող հանձնաժողով պետք է կազմվեր, և զարգացումների մասին նահանգապետարանին տեղեկացնելով՝ պետք էր ընտրակարգի իրավական գործընթացը սկսել։ Այս գործընթացը մի քանի շաբաթ պետք է տևեր։ Սակայն այս պարզ գործընթացը, ցավոք, պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոսի համառության և ձգձգելու հետևանքով ևս մեկ անգամ դադարեցվեց և մինչ այսօր ոչ մի իրավական դիմում դեռ չի ներկայացվել։

Արամ սրբազանի բացասական քայլերը հետևյալն են․

1․ Պատրիարքական աթոռը թափուր մնալուց անմիջապես հետո պետք էր տեղապահ ընտրել։ Սակայն Արամ սրբազանը ամեն տեսակի քմահաճույքներով և սպառնալիքներով խոչընդոտեց այս ընտրությունները։ Հոգևոր խորհուրդը ստիպված եղավ աչք փակել Արամ սրբազանի փոխանորդությանը՝ հաշվի առնելով որոշ զգայուն հանգամանքներ։ Դժբախտաբար, Արամ սրբազանը փոխանորդությունն իրականացրեց ոչ թե տեղապահին հարիր կերպով, այլ կուլ գնալով նախկին սովորություններին՝ գործեց ինքնագլուխ կերպով։ Այսպիսով ևս մեկ անգամ պարզ դարձավ, թե պատրիարքի բացակայության պայմաններում պատրիարքական ընտրությունների կանոնավոր ընթացքն ապահովելու համար փոխանորդի դերն ինչքան մեծ է։

2․ Եկեղեցու գլխավոր խորհուրդը չորս հոգևորականից բաղկացած մի հանձնաժողով ստեղծեք, որը պետք է ընտրության անցկացման համար պաշտոնական դիմում-նամակ կազմեր։ Այս հանձնաժողովը, ուսումնասիրելով նախորդ դիմումները, դրանց հիմնական տարրորով նամակ կազմեց։ Դիմումը տեղեկատու նամակի տեսքով պետք է լիներ։ Նամակում պետք է նշվեր պատրիարքական ընտրության նախաձեռնող խմբի գոյության մասին և տեղեկացվեր, որ անունները ավելի ուշ ներկայացվելու են նահանգապետարանին։ Արամ սրբազանը սրտաճմլիկ դիմադրություն ցույց տվեց՝ պահանջելով ճնշել նախաձեռնող խմբի առկայության մասին և ընտրությունների անցկացման համար պետությունից թույլտվություն խնդրել։ Ընդհանուր հայտարարի շուրջ գրված դիմում-նամակը չօգտագործվեց՝ սպասելով նահանգապետարանի պատասխանին։

3․ Այդ ընթացքում հարգելի Պետրոս Շիրինօղլին՝ որպես Սուրբ փրկիչ հիվանդանոցի ղեկավար խորհրդի նախագահ, հանդիպեց նախագահին և հայտնեց ավետիսը, որ համայնքի ընտրական խնդիրները կարգավորվելու են հանրաքվեից հետո։ Այս լուրը պետք է որ արագացներ ընտրական գործընթացը։ Սակայն այս լավ լուրը Արամ սրբազանի համար ընտրություններից խույս տալու մեկ այլ պատրվակ դարձավ։ Առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու՝ հայտարարեց, որ ընտրության անցկացման դիմում չի ներկայացնելու՝ այսպիսով նաև խախտելով հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդի օրը համայնքին տված իր խոստումը։ Հոգևոր խորհուրդը և ես՝ այդ խորհրդի նախագահս, այդ լուրը լրատվամիջոցներից ենք լսել։

Այսօր՝ 2017թ․ փետրվարի 13-ին, հոգևոր խորհուրդի հանդիպման օրակարգում այս խնդիրն էր։ Արամ սրբազանն իր միջոցներով, քմահաճույքներով, սպառնալից մոտեցումներով, ժողովը լքելու սպառնալիքներով կարողացավ շահարկել ժողովը և հասնել նրան, որ Հոգևոր խորհուրդը մերժի Սահակ սրբազանի առաջարկը։

Իսկ առաջարկս հետևյալն էր:

Նախագահից ոչ պաշտոնական ճանապարհներով մեզ հասած լուրերը պետք է արագացնեին պատրիարքական ընտրության աշխատանքները։ Կարող էինք չորեքշաբթի օրն անմիջապես նոր նախաձեռնող խորհուրդ կազմել, հինգշաբթի օրը՝ դիմումը ներկայացնել նախանգապետարան և դիմում-նամակի բովանդակությունը ներկայացնել ժողովրդին։ Այսպիսով կարող էինք հանգիստ խղճով սպասել հանրաքվեին հաջորդող ընտրույան տարեթվի հաստատմանը։ Հոգևոր խորհրդից ժողովրդի ակնկալած ողջամիտ և արժանապատիվ մոտեցումը կլիներ սա։ Այս առաջարկս մերժվեց։

Սակայն հարցն արդեն հանրաքվեից հետո դիմում ներկայացնելու մեջ չէ։ Արամ սրբազանը կարողացավ հին մեթոդներով Հոգևոր խորհրդին ստիպել որոշում կայացնել՝ սպասելու պետության՝ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆԸ։ Ստացվում է, որ նախաձեռնող խորհուրդը ստեղծվելու է ընտրության թույլտվությունը ստանաուց հետո։ Փորձել եմ իրեն ընկերաբար բացատրել, որ իրավաբանորեն աշխարհիկ պետությունից նման թույլտվություն երբեք չի ստացվելու, և ընտրությունները ոչ թե մնալու են գալիք գարնանը, այլ փակուղի են մտնելու։ Սակայն Արամ Աթեշյանը, ով ակնհայտորեն նախաձեռնող խորհրդից ավելի է վախենում, քան սատանայից, այս հարցում էլ կարողացավ իր նպատակին հասնել։ Կարճ ասած՝ այս ընտրությունները հարաքվեից հետո էլ ՉԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ։ Որքա՜ն է այս հնացած կերակուրը հրամցվելու այս մոլորված ժովորդին և նրանք դեռ որքա՜ն են ախորժակով ուտելու դա։ Կներեք, բայց ստամոքսս արդեն չի ընդունում դա։

Ակնհայտ է, որ այս ընտրությունները չեն անցկացվելու, քանի դեռ Արամ սրբազանը պատրիարքի փոխանորդ է։ Պատրիարքական աթոռի թափուր մնալուց հետո, գնալով խորացող քաոսի պայմաններում բոլորը համակարծիք են, որ ստեղծված իրավիճակը Արամ սրբազանի օրոք ոչ միայն չի կարգավորվի, այլ ավելի կվատթարանա։ Անհնար է այս հարցի շուրջ Արամ սրբազանի արարքները գնահատել որպես ակամա և պարզ սխալներ։

1․ Եկեղեցու գլխավոր խորհուրդի՝ պատրիարքի ընտրության որոշումն անմիջապես չի իրականացրել, ընդհակառակը՝ փոխանորդի բոլոր լիազորություններն օգտագործել է ընտրությունները հետաձգելու համար։

2․ Իրենից ավելի բարձր իրավասություններ ունեցող Հոգևոր խորհրդի հետ խորհրդակցելու անհրաժեշտությունն անուշադրության է մատնել, զարգացումների մասին տեղյակ չի պահել և ինքնագլուխ կերպով որոշել է ընտրության իրականացման համար դիմում չներկայացնել։ Այսպիսով Արամ սրբազանը եկեղեցու գլխավոր խորհրդի և Հոգևոր խորհրդի առջև ծանր կարգապահական խախտումներ է թույլ տվել։

3․ 1717 տարվա պատմություն ունեցող հայկական եկեղեցու պատմության մեջ ոչ մի անգամ պատրիարքական կամ կաթողիկոսական աթոռը 9 տարի թափուր չի մնացել։ Լիազորությունները շահագործելով՝ 9 տարի շարունակ կատարած ձեռնածությունները (մանիպուլյացիաները), պաշտոնը և լիազորությունները անձնական շահի համար օգտագործելը հանցանք է և եկեղեցական օրենքների համաձայն պատիժ է նախատեսում։

Սակայն վախկոտների բանակի նմանվող հոգևորականների այս ամբոխի կողմից պատժվելու մասին խոսք չի կարող լինել։ Այլևս անհնար է, որ ամեն տեսակ սկանդալներով հայտնի Արամ սրբազանի հետ նույն ճանապարհով քայլեմ։

1․ Հոգևոր խորհրդի նախագահությունից հրաժարվում եմ։

2․ Հոտած, անգամ կոյուղու պես բուրող «Հովակիմ 1461» հիմնադրամի երկրորդ նախագահի պաշտոնից հրաժարվում եմ։

3․ Համայնքային և եկեղեցական հարցերում անզգա և անտարբեր մի ազգի, մի մարդու քմահաճույքներն ամեն կերպ ողջունող, ներպարփակ, անհեռատես փոքրամասնական կառույցների ղեկավարներին այսուհետ ծառայել չեմ ցանկաում։ Լքում եմ այս քաղաքը։

4․ Գանք այն հարցին, որ տանջում է բոլորին․ պատրիարքի թեկնածու չեմ։ Կյանքիս մնացած արգասաբեր տարիները ավելի իմաստալից գործերի եմ նվիրելու։ Մի շարք թեկնածուներ կան, որ այդ աթոռի ցմահ սիրահարն են։

Հոգևորականնե՛ր, ղեկավարնե՛ր և ժողովո՛ւրդ, ինձ միայնակ եք թողել։ Պարտության ճիչ է սա։ Սակայն միայն ես չեմ պարտվել, բոլորդ էլ պարտված եք։ Եվ նորից միայն մեկ հոգի է հաղթողը։ Աստվա՛ծ մեզ օգնական։


Սահակ Եպիսկոպոս Մաշալյան

13-ը փետրվարի, 2017թ․

Քումքափը (Ստամբուլ)


(թուրքերեն բնագիր)

Ruhani Meclis Başkani Sahak Episkopos Maşalyan"ın istifa mektubu


Patriklik seçimiyle ilgili son gelişmeler ışığında aşağıdaki sorunlar üstünde halkımı aydınlatmayı bir görev telakki ederim.

Kilise Genel Meclisi Patriğin emekliye ayrılmasıyla boşalan makamın doldurulması için yeni bir patrik seçme kararı almış ve süreci başlatmıştır. Bu seçim süreci geleneklerimiz uyarınca şöyle işlemeliydi: Değabah seçilmeli, seçimi düzenleyecek Müteşebbis heyeti atanmalı ve gelişmeler bir mektupla valiliğe bildirilerek sürecin yasal boyutu başlatılmalıydı. En fazla birkaç hafta sürmesi gereken bu basit süreç maalesef Patrik vekili sayın Aram başepiskopos’un direnci ve ayak sürümesi yüzünden bir kez daha akamete uğradı ve bugüne kadar hiçbir yasal başvuru yapılamadı.
Aram srpazan şu olumsuzlukları sergiledi.

1. Makamın münhal (boş) ilan edilmesinden hemen sonra bir Değabah (patriklik kaymakamı) seçilmeliydi. Ancak her türlü kaprisi ve tehdidi yaparak Aram srpazan bu seçime engel oldu. Ruhani Meclis bazı hassasiyetleri gözeterek Aram Srpazanın vekilliğine göz yummak zorunda kaldı. Maalesef Aram srpazan vekilliğini bir değabah niyetiyle ve amacıyla değil, eski alışkanlıkları uyarınca başına buyruk bir tavırla sürdürmeye devam etti. Böylece Değabahlık makamının patriğin yokluğunda seçim sürecinin sağlıklı işlemesi için ne denli elzem olduğu bir kez daha ortaya çıktı.

2. Kilise Genel Meclisi devlete başvuru mektubunu kaleme alacak dört ruhaniden oluşan bir komisyon atadı. Bu komisyon önceki başvuruları gözden geçirerek temel unsurları içeren bir mektup kaleme aldı. Başvuru mektubu bir bilgilendirme mektubu olmalıydı. Mutlaka orada Patriklik Seçimi Müteşebbis heyetinin varlığından söz edilmeli ve isimlerin daha sonra Valiliğe bildirileceği söylenmeliydi. Aram Srpazan canhıraş bir direnişle Müteşebbis Heyetinden söz edilmemesi ve devletten seçim izni istenmesini talep etti. Bir ortalama yol bulunarak kaleme alınan mektup beklemeye alındı ve valilikten gelecek randevu beklenildi.

3. Bu arada sayın Bedros Şirinoğlu, Surp Prgiç Hastanesi yönetim kurul başkanı sıfatıyla sayın Cumhurbaşkanımız ile görüşmesinde cemaatin seçim sorunlarının Referandumdan hemen sonra ele alınarak çözüleceği müjdesini verdi. Bu, seçim sürecini hızlandıracak bir haber olmalıydı. Oysa bu güzel haber Aram srpazan için seçimden kaçmanın bir başka bahanesine dönüştü. 6 Ocak Surp Dzınunt bayramında cemaate verdiği sözü de çiğneyerek seçim başvurusunda bulunmayacağını hiç kimseye danışmadan basına ilan etti. Ruhani Meclis ve onun başkanı ben, bu haberi basından işittik.

Bugün, 13 Şubat 2017 tarihinde toplanan son Ruhani Meclis gündemine getirilen bu konuyu Aram srpazan kendi yöntemleriyle, kaprisli, tehditkâr tavırlar ve toplantıyı terk etme şantajları altında kendi istediği gibi manipüle etmeyi başardı ve Ruhani Meclis çoğunluğuyla Sahak Srpazan’ın önerisi reddedildi. Önerim şuydu:

Cumhurbaşkanından gayri resmi yollarla bize gelen haberler seçim çalışmalarımızı hızlandırıcı bir nitelik taşımalıydı. Hemen örneğin bu Çarşamba günü yeni bir Müteşebbis Heyeti oluşturup, perşembe günü başvuru mektubunu valiliğe verip, mektubun içeriğini halk ile paylaşabilirdik. Böylece gönül rahatlığıyla Referandum sonrası bir seçim tarihini bekleyebilirdik. Sorumlu bir Ruhani Meclisten halkın beklediği sağduyulu ve onurlu davranış bu olmalıydı. Bu önerim reddedildi.

Ancak sorun Referandumu bekleyip sonra başvurma sorununu aştı ve Aram Srpazan Ruhani Meclise, yine aynı yöntemlerle, Referandumdan sonraki başvuruda devletten PATRİK SEÇİM İZNİ isteme kararı çıkarttı. Yani, Müteşebbis heyet bu izin geldikten sonra oluşturulacaktı. İnkâr edilmez hukuksal bir dille laik bir devletten böyle bir iznin asla gelmeyeceği ve bu seçimin gelecek bahara değil çıkmaz ayın Çarşambasına ertelendiği anlamına geldiğini kendisine dostça anlatmaya çalıştım. Ama Şeytandan korktuğundan daha fazla Müteşebbis Heyetten korktuğu belli olan Aram Srpazan, bu konuda da amacına ulaştı. Özetle bu seçim Referandumdan sonra da OLMAYACAK!!! Bu bayat pilav daha kaç kere ısıtılıp bu şaşkın halkın önüne koyulacak ve onlar da afiyetle yiyecekler. Kusura bakmayın artık benim midem kaldırmıyor.
Aram srpazan vekil kaldığı müddetçe bu seçimin yapılamayacağı açıkça görülmektedir. Makamın boşaldığı ve kaosun giderek derinleştiği bu durumda bu gidişin Aram srpazanla düzelmek bir yana daha da kötüleştiği artık herkesin hemfikir olduğu bir gerçektir. Bu konuda Aram srpazanın tavır ve eylemlerini istem dışı basit hatalar olarak görmek mümkün değildir.

1. Kilise Genel Meclisinin patrik seçim kararını ivedilikle uygulamamış, tam tersine süreci sürüncemede bırakarak vekillik yetkilerini seçimi geciktirmek için kullanmıştır.

2. Kendisinden daha üst yetkiye sahip Ruhani Meclis ile istişareyi dikkate almamış, gelişmeler konusunda bilgilendirmemiş ve başına buyruk, seçim başvurusu yapmama kararı almıştır. Böylece Aram srpazan Kilise Genel Meclisine ve Ruhani Meclise karşı ağır bir disiplin suçu işlemiştir.

3. 1717 yıllık Ermeni Kilisesi tarihinde hiçbir patriklik yada Katolikosluk makamı dokuz yıl boş bırakılmamıştır. Yetkilerini kullanarak dokuz yıldır yaptığı manipülasyonlar, makamını ve yetkilerini kendi çıkarları yönünde suiistimal etmesi bir suç niteliği taşımaktadır ve kilise hukukunca cezai müeyyide gerektirmektedir.

Ancak ödlekler ordusu böyle bir din adamı güruhuyla bırakın cezalandırılmayı, her skandalı mükafatlandırılan Aram srpazanla aynı yolda yürümem artık söz konusu olamaz.

1. Ruhani Meclis Başkanlığından istifa ediyorum.

2. Pis kokuların ötesinde artık lağım kokuları yükselen Hovagim 1461 vakfı Yönetim Kurulu ikinci başkanlık görevimden istifa ediyorum.

3. Bir kişinin keyfine her türlü ehliyeti veren kendi küçük dünyasına hapsolmuş basiretsiz vakıf yöneticilerine, kilise ve cemaat sorunlarına duyarsız ve umursamaz bir halka artık hizmet etmek istemiyorum. Bu şehri terk ediyorum.

4. Herkesin çok merak ettiği soruya gelince: Patrik adayı değilim. Üretkenliğimi ve ömrümün geri kalan yıllarını daha anlamlı hizmetlere ayıracağım. O koltuğun zaten ölümüne sevdalı pek çok adayı var.

Din adamları, yöneticiler ve halk, beni yalnız bıraktınız. Bu bir yenilgi çığlığıdır. Ama sadece ben değil, siz hepiniz yenildiniz. Yine bir kişi kazandı.

Tanrı yardımcımız olsun.


Sahak Episkopos Maşalyan

13 Şubat 2017

Kumkapı (İstanbul)

Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր