ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Խցանումները ժամանակի կորստի և ավտոպատահարների պատճառ
15:01, 21.05.2018
3540 | 0


Մեքենաների ազդանշաններ, սուլոցներ, երբեմն բղավոցներ և վիրավորանքներ վարորդների կողմից: Ահա երևանյան փողոցների պատկերը:
«Եթե ամբողջ փողոցը քանդված է ապա վարորդներն իրենք պետք է մտածեն պահի լրջությունն ու զգույշ լինեն մեքենա վարելիս» -նշում է տաքսու վարորդ` Վարդան Կարապետյանը:
Տաքսու վարորդը նշեց նաև, որ գրեթե ամեն օր բախվում է վթարային իրավիճակների և սա գալիս է նրանից, որ Հայաստանում 50%-ից ավելին մեքենա վարել չգիտեն: Նույն տաքսու վարորդը, երթուղայինի կամ էլ որևէ այլ մակնիշի ավտոմեքենաների վարորդները ևս չեն տիրապետում որոշակի գիտելիքների, որը պետք են յուրաքանչյուր վարորդ իմանա:
Այսպիսի բացթողումների պատճառով քաղաքում մշտապես խցանումներ են, որը իր հերթին ազդում է քաղաքային կյանքի բնականոն ընթացքին:
Սիլվի Տիգրանյանը սովորում է ԵՊՀ համալսարանում և ամեն օր խցանումների պատճառով ուշանում է դասերից:
-Ես ապրում եմ Արմավիրի մարզում և ամեն աշխատանքային օր գալիս են Երևան` դասի: Գրեթե ամեն օր ես ուշանում եմ խցանումների պատճառով: Եսհաճախ խցանման մեջ եմ հայտնվում Երիտասարդականի կանգառում: Ինձ համար շատ տհաճ է այս իրավիճակները, բայց ես ստիպված ամեն օր բախվում եմ այս երևույթին»:
Երևան-Էջմիածին երթուղայինի վարորդն նշեց, որ հիմնականում Կիլիկիա ավտոկայանում է խցանումներ լինում, դրանց պատճառով այդ ճանապարհահատվածում հաճախ ավտոպատահարներ են լինում: Մենք փորձեցինք խնդրին օրենքի աչքերով նայել: Ճանապարհային ոստիկան Արմեն Վարդանյանի հետ մենք զրուցեցինք մերօրյա երթևեկությունների և խցանումների մասին:
-Սովորաբար խցանումները առավոտյան և երեկոյան ժամերին են լինում, երբ օրը նոր է սկսվում, մարդիկ շտապում են աշխատանքի և արդեն երեկոյան հակառակ իրավիճակն է: Սա իրականում նորմալ երևույթ է, աշխարհի տարբեր երկրներում նույնպես պատահում են նմանատիպ իրավիճակներ ու սա միանգամայն նորմալ է: Պարզապես վարորդները պետք է մի փոքր համբերատար լինեն: Բայց ասեմ, որ այս խնդիրը ՃՈ-ը չի անտեսել: Առավոտյան ժամերին ոստիկանության աշխատակիցները ինտենսիվ աշխատանքներ են կատարում երթևեկությունը կարգավորելու հարցում, այնպես որ իրավիճակը միանգամայն հսկողության տակ է: Իսկ վթարային իրավիճակների մասով կասեմ, որ վարորդները մի քանի անգամ ավելի ուշադիր և զգոն պետք է վարեն մեքենա, այս դեպքում ամեն բան օրինաչափ և ճիշտ կլինի»:
Որքան էլ որ ՃՈ-ն կողմից վերահսվի երթևեկությունը, ամեն դեպքում վարորդները ևս պետք է գիտակցեն, որ ղեկին նստելը դեռ ոչինչ չի նշանակում, այն դեռ պետք է քեզ ենթարկեցնես, որը շատ բարդ գործընթաց է, իսկ եթե այնուամենայնիվ դուք խցանման մեջ եք ու ձեր կողքին հաճելի զրուցակից ունեք, ապա վայելել ձեր զրուցակցի ներկայությունը, այդ կերպ խցանումները տանելի կդառնան:

Հեղինակ` Elen Babayan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Elen Babayan
10:57, 04.06.2018
4537 | 0
21:34, 22.05.2018
4144 | 0
դեպի վեր