ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Վարպետ Մանուկի երաժշտական գործիքների աշխարհը»
21:14, 06.06.2018
5516 | 0


Մանուկ Հարությունյանը (վարպետ Մանուկը) մի քանի տասնամյակներ շարունակ ապրում էր հին գործիքների մեջ, ինչպես նաեւ նորություններ էր ստեղծում իր համեստ «թաքնված վայրում»: Արհեստանոցը, որտեղ վարպետը ստեղծում է «գանձեր» հիշեցնում է հիշողության պահոց: Տեղաշարժվելու համար գրեթե չկա տեղ, քանի որ տարածքը

ամբողջովին լցված է հին, նոր, հայ, միջին արեւելյան եւ եվրոպական գործիքներով: Պատերը ծածկված են Կոմիտասի դիմանկարներով, եւ օդում հավերժության աուրա կա: Այդ պատերը շնչում են արվեստով և դրանց մեջ են երկար տարիների հնչյուններ եւ պատմություններ:

Վարպետ Մանուկը իր արվեստի կյանքը սկսեց, որպես թավջութակահար: Նա յոթ տարեկան է եղել, երբ հայրը նրան տարել է երաժշտական դպրոց:

«Ես սիրահարվեցի թավջութակին եւ այլեւս չէի կարող մտածել այլ գործիքների մասին: Թեեւ թավջութակն այնքան էլ տարածված չէր, ես հետեւեցի ներքին ձայնիս եւ երբեք չբաժանվեցի նրանից»:

Վարպետ Մանուկը հաջողությամբ ավարտել է Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանը եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

Վարպետ Մանուկը ոչ միայն թավջութակի մասին գիտելիքներ է ձեռք բերել, այլ նաև ստեղծել է գործիքի սեփական տարբերակը, որը միավորում է թավջութակի դիզայնը` հին հայկական ջութակով: Վարպետ Մանուկը իր նորամուտը անվանեց «Մանջութ» (Մանուկի Ջութ): Այն ծառերի` եղևնու եւ ընկուզենու փայտից պատրաստված բարի գործիքներից մեկն է: Այս գործիքը մարդկային ձայնին նմանություններ ունի եւ ըստ ստեղծողի, «Այն նույնիսկ ունի բուժիչ ազդեցություն»: Վարպետ Մանուկը «Մանջութը» առաջին անգամ ներկայացրել է մեծ լսարանին 1989 թ. Կանադայում: Այդ ժամանակից ի վեր «Մանջութ» -ը շրջել է բազմաթիվ երկրներ, այդ թվում` Ֆրանսիա, Հնդկաստան, Իրան, Թուրքիա և Հարավային Կորեա:

1988 թ. Ղարաբաղյան շարժումից ոգեշնչված վարպետ Մանուկը եւ նրա ընկեր Աշոտը հանդես էին եկել «Արցախի ջութ» գործիքը ստեղծելու գաղափարով: Աշոտը արծաթից գործիքի սկբնական հատվածը պատրաստել էր, որը նման էր հայոց ավանդական պճնանքներով կնոջ դեմքի: Սակայն ցավոք, Աշոտը շուտով մահանում է, իսկ վարպետ Մանուկը, խառնաշփոթի և քաղաքական եւ հասարակական իրադարձությունների ճիչում, չի ավարտում գործիքը: Սակայն 2016 թ-ին նա որոշում է շարունակել «Արցախյան ջութը»:

«Ինձ համար կարեւոր չէ, թե որքան գործիքներ եմ պատրաստելու: Կարեւորն այն է, որ դրանք պետք է լինեն յուրահատուկ»:

Վարպետ Մանուկն ավելի քան 15 գործիք է պատրաստում: Նրանց մեծ մասը ժողովրդական են եւ հիմնականում պատկանում են լարային գործիքներին, ներառյալ Քամանչայի եւ հայկական ֆլեյտայի տարբեր տեսակներին:

Այսօր նա շարունակում է աշխատել նոր գաղափարների շուրջ, շարունակում է հմուտ արհեստագործությամբ ստեղծել արվեստ պահպանելով հայկական, ավանդական մշակույթը: Վարպետը իր ոսկե ձեռքերի շնորհիվ` Վերնիսաժում, վերանորոգում է վնասված գործիքներ եւ վաճառում նրանց մի մասը: Սակայն շատ հաճախ նա նվիրաբերում է գործիքներ այն երիտասարդներին, ովքեր ֆինանսապես չեն կարող ձեռք բերել դրանք:

Իր կյանքի ամենամեծ և նվիրական երազանքներից մեկն այն է, որ ժողովրդական գործիքների թանգարան բացվի: «Ես համբերատար սպասում եմ. «Վստահ եղեք, վախեցեք համբերատարներից, որովհետեւ նրանք ի վերջո հաղթում են», - ասում է վարպետ Մանուկը, հույսով եւ հավատով լցված իր ամբողջ կյանքի համար:

Հեղինակ` Elen Babayan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Elen Babayan
10:57, 04.06.2018
4570 | 0
դեպի վեր