ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Ինտերնետ ակումբները կախվածություն են առաջացնում»
00:51, 22.05.2018
4070 | 0



Ինտերնետը դարի հիվանդությունն է: Չնայած այսօր գրեթե բոլորն ապահովված են համակարգչով, այնուամենայնիվ ինտերնետ ակումբները շարունակում են մնալ ակտուալ և ունեն իրենց մշտական այցելուները: Լարիսա Այվազյանը, ով երկար տարիներ է աշխատում ինտերնետ ակումբում նշում է հետևյալը.
-Մենք երբևէ այցելուների պակաս չենք ունեցել, չնայած որ շատերն ունեն համակարգիչ, դա չի խանգարում ինտերնետ ակումբ այցելելուն: Ասեմ, որ ակումբ այցելում են` 12-25 տղաներ: Մեզ մոտ բացի համակարգչային խաղերից առաջարկում ենք նաև այլ ծառայություններ.օրինակ` նյութերի տպագրում և պատճենում, սակայն օգտվողներ չկան: Սովորաբար աղջիկ այցելու չենք ունենում, որովհետև սրահը զբաղեցնում են հիմնականում տղաներ, այդ պատճառով կաշկանդող մթնոլորտ է ստեղծվում: Ես ցավով եմ նշում, որ այսօր չկան ինտելեկտուալային խաղեր, բայց ես լավատես եմ ու հույս ունեմ, որ մի օր մեր հաճախորդներին նման ծառայություն ևս կառաջարկենք:
Տիկին Լարիսան իր խոսքում նշեց նաև, որ ինչքան էլ ակումբներում ժամանակ անցկացնեն, դրանից վնաս չկա. «Դրա փոխարեն դրսերը կթափառեն ու մի փորձանքի կգան, ավելի լավ է գան այստեղ ու խաղ խաղան»:
25-ամյա Գեղամ Տիգրանյանը չնայած հասուն տարիքին երեխայի հետաքրքրությամբ ու ոգևորությամբ հաճախում է ինտերնետ ակումբ ժամանակ անցկացնելու. «ԵՍ շատ եմ սիրում ինտերնետ ակումբում խաղեր խաղալ, բայց երբեք չեմ տարվում դրանցով ու չեն կարծում, որ դրանից կարելի է կախվածություն ձեռք բերել, նայած թե ով ինչպես է կառավարում իր ժամանակը: Ես շատ հաճախ ընկերներիս եմ հանդիպում այդ ակումբներում ու մոռանում ենք խաղի մասին, սկսում ենք միմյանց հետ շփվել: Դրա համար էլ չեմ կարծում, որ ինտերնետ ակումբ հաճախող մարդիկ կախվածություն ունեն»: Հակառակ Գ.Տ.-ին Արթուր Ներսիսյանը երբեքչի այցելել ու չի այցելի ինտերնետ ակումբ.
-Դա պարապ մարդկանց համար է, ես նախընտրում եմ ժամանակս ռացիոնալ օգտագործել: Դրա փոխարեն կարելի է ավելի հաճելի և օգտակար զբաղմունք գտնել:
Համակարգչային խաղերը չարաշահելու դեպքում վտանգ լինել չի կարող.Մարինե Ասատրյանը հաճախ չի կարողանում մերժել 14-ամյա որդուն և թույլ է տալիս գնալ ինտերնետ ակումբ, բայց երբեք թույլ չի տալիս երկար մնալ ու խաղալ: «Այս կերպ փորձում եմ իմ երեխայի ցանկությունը կատարել ու չվնասել իր առողջությանը: Ես պարզապես հույս ունեմ, որ տարիքի հետ այս հետաքրքրությունը կանցնի որդուս մոտ: Բայց չեմ թաքցնի երազում եմ, որ բոլոր ինտերնետ ակումբները փակվեն, ես այդպես ինձ ավելի լավ կզգամ» իր խոսքը եզրափակեց Մարինե Ասատրյանը: Մենք փորձեցինք պարզել հարցի հոգեբանական կողմը: Հոգեկան Հրանուշ Գևորգյանը նշումէ, որ ինտերնետ ակումբ հաճախող մարդիկ կախվածություն են ձեռքբերում: Այդ ակումբներում ժամանակ անցկացնելը հետագայում դառնում է ապրելակերպ: Սա իսկապես լուրջ խնդիր է: Մարդու ուղեղը դադարում է զարգանալ և նա կտրվում է արտաքին աշխարհից: Հետագայում սա կարող է հանգեցնել նյարդային համակարգի հետ կապված որոշակի խնդիրների: Այնպես որ ծնողները պետք է ավելի զգույշ լինեն և խիստ այս հարցում: Իմ խորհուրդը հետևյալն է. Պետք է փորձել երեխային համոզել որևէ այլ բանով զբաղվել, տանել նրան զբոսանքի կամ սպորտի դասերի հաճախել, այս կերպ երեխայի օրը լցված է ու այլևս ինտերնետ ակումբ հաճախելու ժամանակ չի մնա»:
Ի վերջո ինտերնետ ակումբներում գումար վատնելու փոխարեն կարելի այդ գումարը կուտակել և ավելի արժեքավոր բան գնել, օրինակ` սիրելի հեղինակի գլուխգործոցներից մեկը:

Հեղինակ` Elen Babayan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Elen Babayan
10:57, 04.06.2018
4537 | 0
21:34, 22.05.2018
4146 | 0
դեպի վեր