ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մութի մանվածքում դև ու մարգարե…
07:34, 07.08.2018
5418 | 0
Մութի մանվածքում դև ու մարգարե…
Հարակատար է ապառնին այսօր,
Սրբապիղծ մի քած հույզս խամքարել,
Տարուբերում է մարմինս անզոր։
Ահով լցվում եմ, մահով դատարկվում,
Հաղորդակից են ծովերս դարձյալ,
Քանի նեղուց եմ այսպես դիտարկում
Անորոշության շարքի մեջ, Բարձրյա՜լ։
Երանելի է սատանի քածը,
Իմ ակնարկներն է իրար լծորդում,
Ոճաբանում է, թեև սարածը
Նույն չափի մեջ է ամենն ուղղորդում։
Տպավորիչ է՝ քանի չես վրձնել,
Չես էլ ընկրկում գծելուց ետքը,
Անառակում ես, թեև չես գտել
Հրապույրների անողորմ հետքը։
Քո անչարության լիցքն ես արձակում
Մութի առանցքին միշտ վերահայաց,
Կտավի վրա, ամեն հարվածում,
Կինն աննման է, բայց շրջահայաց։
Երկնքից ցած եմ նրան խոնարհում,
Աչքի արցունքից անմաս չմնա՞մ,
Եվ այս հեքիաթը ես եմ հնարում,
Որ իմ խռովքին ընդառաջ գնամ։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
932 | 0
13:52, 29.01.2022
1748 | 0
10:11, 21.01.2022
1591 | 0
դեպի վեր