ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ես ինչ գրում եմ հանձնում եմ քամուն
10:25, 02.01.2022
1460 | 0

Ես ինչ գրում եմ հանձնում եմ քամուն,
Քամին թրթիռ է սրտից զգայուն։

Երկտողներով է միտքս շարադիր,
Մի գրգանք հետո ես էլ եմ արբշիռ։

Երբ հաղորդության ծեսն այս ավարտվի,
Միս ու արյունս էլ չեն աղարտի։

Սիրո հույզերի հարմոնիկ շղթան,
Ներդաշնակ ինչ կա՝ մահն էլ է շրջան։

Ինձ թվաց գիտես աստղերի լեզուն,
Բայց դու տևեցիր մինչև լուսնատուն։

Գլաքարերին քեզ էլ եմ հղկել,
Մեկն ինձ հուշում է, որ սիրտդ եմ ճեղքել։

Քեզ հետ կբերեմ, որ կրկին գնամ,
Այս անգամ սակայն ցավից անգուման։

Քեզ փրկելու եմ չար հայացքներից,
Ինձ վար չբերես իմ սլացքներից։

Իմ եթերային քույրը չդարձար,
Ասացիր սերդ եմ և վերադարձար։

Կեղտոտ քաղաքն այս իմ գույնն է հագել,
Երկնածաղիկի սիրուց եմ հարբել։

Կարմիրը նախշ չէ, թե շառագունեմ,
Ես այս աշխարհում մորենու գույնն եմ։

Դու շքեղության բացարձակ ցուցիչ,
Դուրեկան բա՞ն կա՝ մեղքի հարուցիչ։

Որքա՞ն կտևեմ, -մինչև խոր աշուն,
Ծաղկենկարի դրվագ ես նախշուն։

Քանի՞ եմ սիրում, - քանի չես մեռել,
Մեռնելու համար քեզ դեռ չեն սիրել։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
936 | 0
13:52, 29.01.2022
1750 | 0
10:11, 21.01.2022
1596 | 0
դեպի վեր