ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ինձ կյանք տվողը իմ կյանքը չառավ
08:04, 13.06.2022
1273 | 0

Ինձ կյանք տվողը իմ կյանքը չառավ,
Բարունակ էի ծնվածս օրից,
Ով դիմեց հյուսիս, ես՝ դեպի հարավ,
Դվինում գտա իմ բուրգը նորից։
Այն ո՞վ էր շարժել քարե տապանս,
Խունկ ու կենդրուկի բուրմունքն է ցնդել,
Ձեռքերն է շփում հին պարտապանս,
Նա շատ վաղուց էր անմռունչ ծնկել։
Վերիվայրումի թավիշս ո՞րն է,
Մի կյանք ենք ապրում՝ իրարից թաքուն,
Երկար ձգվածը իմ մթնաձորն է,
Ուր ոտք չի կոխել մտքով աչառուն։
Ներս ու դրսից են փորձանքը նյութում,
թուրքերի նաև սատանի բան է,
Սրանց էգերը չարքին են դյութում,
Չարքի շինածն էլ անբնաբան է։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
936 | 0
13:52, 29.01.2022
1751 | 0
10:11, 21.01.2022
1596 | 0
դեպի վեր