Ե՞ս էլ մոռանամ, երբ մոռացե՜լ են ինձ, Ե՞ս էլ չկանչեմ, երբ կանչո՜ղ չունեմ, Վաղո՜ւց է արդեն սրտիս հարազատ Հնչյուններ չկան ու Հիշողություններ: Ներկա օրերս գիշերում դժգո՜ւյն Դահիճների՜ն են սպասում զոհերի նման, Փնտրող աչքերիս մշո՜ւշն է հսկում, Էլ չի՜ աղմկում Անձրև՜ն անհմա: Մոռանալն իրո՜ք տհաճ զգացում է, Նման՝ արևի շողից չօգտվող անտառին, Դժվա՜ր է մոռանալ դեպքե՜ր ու դեմքե՜ր Ու չհավատալ Փրկարար ձեռքին: Կասկածները քե՜ն են դառնում, Անհո՜ւյս սպասումները դառնում են վրեժ, Խաղա՜ղ ու հաշտ տե՜ղ են գտնում Պատրանքնե՜րը Իրարամերժ: Գիշերն ինչպես մո՜ւթ անապատ Ե՜րգ է երգում մի տխուր, Աչքերիս մեջ հոգնությո՜ւնն է Մրափելու տեղ որոնում: Գիշերվա քամին ժայռե՜րն է կրծում, Ջլատվո՜ւմ ժայռերի անթիվ քերծերից, … Մոռանա՞մ, ինչպես ի՛նձ են մոռանում, … Չկանչե՞մ, ինչպես էլ չեն կանչում ինձ: Չարի ստվերի նման չարաշո՜ւք Բոցավառվո՜ւմ են կամուրջներն հույսի, Անհույս թախի՜ծն է օրը ներփակում, Անծանոթ մի ձա՜յն Կանչո՜ւմ է հեռվից: |