Գերմանական Tecos GmbH ընկերությունն ստեղծել է հատուկ կիսավարտիքներ՝ բռնաբարությունից պաշտպանվելու համար: Դրանց նախնական 150 օրինակները համացանցում վաճառվել են մի քանի վայրկյանի ընթացքում: Այս շորտերի հեղինակը Սանդրա Սեիլզն է, ում 15 տարի առաջ փորձել են բռնաբարել 3 տղաներ: Աղջկան փրկել է պատահական անցորդն, ինչից հետո նա որոշել է ստեղծել այս անդրավարտիքները: Դրանք պատրաստված են ամուր նյութից, որը չի պատռվում և հարմար է կրելու համար: Դրանց վրա ներկառուցված է կոդավորված կողպեք, իսկ հատուկ օղակը պոկվելու դեպքում միանում է տագնապի ազդանշան: Այս շորտերը, որ հարմար են ցանկացած հագուստի տակ կրելու համար, արժեն 150 դոլար: Նախնական խմբաքանակի 80%-ի գնորդները դարձել են գերմանուհիները: Սանդրան մտադիր է ընդլայնել իր ապահով շորտերի արտադրությունն առաջիկայում: |