UNESCO-ի ամենամյա զեկույցում՝ Թուրքիային նվիրված բաժնում, թվարկվել են բոլոր այն 15 լեզուները, որոնք անհետացման եզրին են հայտնվել Թուրքիայում, գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով Ahvalnews.com/tr-ին: Ըստ զեկույցի՝ 3 լեզու արդեն անհետացել է Թուրքիայում։ Դրանք են. Կապադովկիայի հունարենը, ուբիխյան լեզուն, որն օգտագործվում էր Թուրքիայի արևելքում և հյուսիսբոհտանյան մահսո լեզուն, որն արամեական ծագում ունի։ Անհետացման վտանգի մեջ հայտնված լեզուներն են. համշեներենը, գագաուզերենը, սեֆարդի հրեաների լեզուն, թուրոյա լեզուն (օգտագործվում է Մարդինի Միդյաթ շրջանում), աբխազերենը, լազերենը, չերքեզերենը, պոնտական հունարենը, գնչուների կողմից կիրառվող սինտի լեզուն և այլն: Մանրամասերն՝ սկզբնաղբյուր կայքում: |