ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+22 °C
«Երբ քո բնազդները քեզ տապալում են, բարդ է քամբեքի հասնել»․ Արոնյան
22:45, 28.03.2018 | mamul.am
4692 | 0

Երեկ Բեռլինում ավարտված շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարից հետո Լևոն Արոնյանը խոսել է իր անհաջող խաղի մասին։

«Բարդ է ասել` ինչու այսպես եղավ: Իմ կարծիքով՝ այս ամենի պատճառը վատ մեկնարկն էր։ Մի քանի պարտիա շատ-շատ վատ անցկացրեցի։ Վատ պայքարեցի։ Մի քանի պարտիա․․․ ինչպես բասկետբոլում են ասում, 50:50 պահ ունեի։ Բայց ես չօգտագործեցի հնարավորությունս։ Երբ քո բնազդները քեզ տապալում են, բարդ է քամբեքի հասնել: Շնորհակալ եմ երկրպագուներիս, ես նրանց համար եմ խաղում»,- նշել է Արոնյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր