ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում ուսումնական հաստատության մոտակայքում գտնվող կայանատեղիում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ կին է զոհվել, հաղորդում է CBS News-ը: Եվս 2 մարդ վնասված է ստացել: Զոհի և վիրավորների մասին տեղեկությունը հաստատել է նաև տեղի ոստիկանությունը: Դեպքը տեղի է ունեցել Մաունթ Զայոն ավագ դպրոցում ավարտական արարողության ժամանակ: Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ հրաձգության պատճառ է դարձել վիճաբանությունը: Նշենք, որ մեկ օրում ԱՄՆ-ի դպրոցներում մարդկային զոհերով հրաձգության երկրորդ դեպքն է: Ավելի վաղ հրաձգություն էր տեղի ունեցել Թեքսաս նահանգում, որտեղ 10 մարդ էր զոհվել, ևս 10-ը վիրավորվել: |