ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ռուս կատակասերները զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնին և ներկայացել որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան
21:05, 24.05.2018 | mamul.am
15514 | 2

Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովն ովքեր հայտնի են որպես Վովան և Լեքսուս, զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնին և ներկայացել որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան: Այս քայլը նրանք հումոր են որակել և 18-րոպեանոց խոսակցության ձայնագրությունը հրապարակել համացանցում: ՀՀ վարչապետի անունից պրակերները խորհուրդ է հարցնում Ջոնսոնից, թե ինչպես բանակցել Պուտինի հետ, մանավանդ որ ինքը վախենում է, թե իրեն կթունավորեն։ Ջոնսոնը Փաշինյանին մի քանի խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է շփվել Վլադիմիր Պուտինի հետ:
«Ռուսներն ընկալում են միայն վճռականությունն ու կոշտությունը: Դրա համար դուք պետք է Պուտինին հստակ ներկայացնեք ձեր մտադրությունները, նաև այն, թե ինչպես եք տեսնում Հայաստանի ապագան: Սակայն, դուք պետք է նշեք, որ դա նրա հետաքրքրությունների համար սպառնալիք չի ներկայացնում և նա դրա համար նյարդայնանալու կարիք չունի», - հայտարարել է Ջոնսոնը:
Փաշինյանին նմանակողը կատակել է, որ չէր ցանկանա Պուտինի հետ հանդիպման ժամանակ թունավորվել «Նովիչոկով»: Ի պատասխան՝ Ջոնսոնը ծիծաղել է:

Նրանք Բ. Ջոնսոնի հետ քննարկել են Ռուսաստանի մասնակցությունը ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման, լրագրող Քսենիա Սոբչակի լոնդոնյան այցի, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին վերաբերող հարցեր:

Կատակի վերջում Ջոնսոնը կռահել է, որ չի շփվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վայր է դրել լսափողը:

Ավելի ուշ պրանկերները խոստովանել են, որ կարճ ժամանակվա ընթացքում են զանգին պատրաստվել և Ջոնսոնի հետ կապվել են նրա տեղակալի միջոցով։ Պրանկեր Լեքսուսը նշել է, որ Ջոնսոնը խելացի դիվանագետ է ու մտավորական։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր