ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ռուսական լրատվամիջոցները հայտնել են «Իսկանդեր»-ների նկատմամբ «Կինժալ»-ի առավելությունների մասին
13:30, 18.07.2018 | mamul.am
14712 | 0

«Իսկանդեր» օպերատիվ-ռազմավարական հրթիռային համակարգերի նկատմամբ «Կինժալ» գերձայնային հրթիռի առավելությունն այն է, որ այն կարող է խոցել 3 անգամ ավելի հեռու գտնվող թիրախները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերական համալիրի աղբյուրին:

Աղբյուրի խոսքով՝ «Կինժալ»-ի խոցման հեռավորությունը, որը նախատեսված է ՄիԳ-31Կ կործանիչի վրա տեղադրման համար, կազմում է 1,5 հազար կմ, այն դեպքում, երբ «Իսկանդեր-Մ»-ի խոցման հեռավորությունը մինչև 500 կմ է:

Հիշեցնենք, որ 2018թ. մարտի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը մշակել է նոր գերձայնային զենք, իսկ «աշխարհում նմանը չունեցող» օդահրթիռային համալիրը, որը ստացել է «Կինժալ» անվանումը, 2017թ. դեկտեմբերի 1-ից Հարավային ռազմական օկրուգում անցել է մարտական հերթապահության: Պուտինը հայտարարել էր նաև, որ կատարվում է նաև «Սարմատ» միջմայրցամաքային ծանր հրթիռի փորձարկումը: Ելույթի ժամանակ Պուտինը ցուցադրել էր տեսագրությունը հրթիռների փորձնական մեկնարկով և անիմացիոն տեսանյութ՝ պայմանական թիրախների ձևական խոցումով: Հավելենք, որ 2017թ. մայիսին ԱՄՆ-ում առաջին անգամ հայտարարել էին Չինաստանում մշակվող նմանատիպ հրթիռների մասին, որոնցից մեկը միջուկային զենք է տեղափոխում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր