Լրագրող Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսպես: Մոտ 1 ամիս առաջ տեսնելով մամուլում փոխվարչապետ Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանի վերաբերյալ հրապարակումը (թմրանյութի կանտրաբանդա)՝ որոշեցի հետաքննել և հնարավորինս պարզել, թե ինչը ոնց է եղել: 2007 թվականին տեղի ունեցած իրադարձությունից գլուխ հանելու համար դիմեցի Դատական դեպարտամենտին, Երևանի դատարանին, վերաքննիչ քրեական դատարանին և կարողացա դատարանների արխիվներից ձեռք բերել Գեորգի Էդուարդի Մուրադյանի վերաբերյալ որոշումներն ու վճիռները: Նյութերն ուսումնասիրելուց հետո դիմեցի Գեորգի Մուրադյանին՝ խնդրելով հարցազրույց տալ: Նախապես համաձայնվեց, սակայն հարցազրույցից ժամեր առաջ բազմակողմանի նյութ ունենալու երաշխիքներ ուզեց Դանիել Իոաննիսյանից: Հարցազրույցը կայացավ՝ մոտ 30-35 րոպե: Այս ժամանակ հաստատվեց իմ այն տեղեկությունը, որ Գ. Մուրադյանը տարիներ շարունակ հաշվառված է եղել նարկոդիսպանսերում, ինձ հաջողվեց իրենց մանրամասներ իմանալ: Ես դեմ եմ եղել ի սկզբանե, հետո իրավիճակը չսրելու համար համաձայնվել եմ՝ պնդելով, որ նյութը պետք է կարդա բացառապես Գեորգի Մուրադյանը, այն էլ միայն իր հարցազրույցի մասը (քանի որ մարդ է՝ կարող է մի նախադասություն սխալ ասած լինի): Թե ինչու է այսպիսի իրավիճակ ստեղծվել: Իմ կարծիքով՝ փոխվարչապետի աշխատակազմում օգտվելով այն հանգամանքից, որ Դանիել Իոաննիսյանը Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարն է, նրան նկատմամբ, ենթադրում եմ, ճնշում, չեմ բացառում նաև՝ շանտաժ և կամ նմանօրինակ այլ գործողություններ են կատարել: Նման ենթադրության համար ինձ համար հիմք է այն, որ նյութը հեռացվել է առանց իմ հետ քննարկելու, իսկ նախկինում նույնիսկ նյութերիս նկարը փոխելը իմ հետ համաձայնեցվում էր: Ու սա այն դեպքում, երբ ջնջված նյութը հրապարակվելուց առաջ խմբագրությունում շատ անգամներ է կարդացվել և քննարկվել: Եվ եթե տպելու ենթակա չէր այն, ապա ի սկզբանե պետք է չտպվեր: Կարծում են՝ Դանիել Իոաննիսյանի ու Ավինյանի աշխատակազմը կպարզաբանի, թե իրենց մոտից ով, որտեղ և քանի անգամ է դիմել Դանիել Իոաննիսյանին այս նյութի հարցով, քանի անգամ են այս նյութի վերաբերյալ հեռախոսազրույցներ ունեցել: Դիմում եմ լրագրողական բոլոր կազմակերպություններին՝ 1. խնդրելով աչքաթող չանել այս միջադեպը, քանի որ Դիմում եմ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Ինչ վերաբերվում է նյութի բովանդակությանը, լիահույս եմ, որ այն իր սկզբնական տեսքով առաջիկայում կտպագրվի մեկ այլ լրատվամիջոցում և շահագրգիռ անձանց հետո սիրով կքննարկեմ նյութի ամեն մի դետալ: Հ.Գ. Դիմում եմ նաև բոլոր այն անձանց, որոնք այս պատմությունից գայթակղված արդեն մտածել են ինչպես ցեխը մտցնեն կառավարության ողջ կազմին: Այդ մարդկանց հորդորում եմ, որ այս խնդիրը չշահարկել այլ հարթությունում, քանի որ այստեղ խնդիրը բացառապես վերաբերվում է լրագրողական գործունեությանը: |