ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«Բաքուն կրկին խավարի մեջ է». Գագիկ Համբարյան
10:40, 22.07.2018 | mamul.am
13892 | 0

ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Ադրբեջանը դեռ ուշքի չի եկել երկու շաբաթ առաջ Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած խոշոր վթարից հետո... Էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը և այլ սպառողներին այս ընթացքում լիակատար չի իրականացվում... Մերթընդմերթ երկրի տարբեր շարջաններում տեղի են ունենում էլետրաէներգիայի հովհարային անջատումներ...Հատկանշական է, որ ամենաշատ անջատումներն, ըստ ազերիական ԶԼՄ-երի, տեղի են ունենում մայրաքաղաք Բաքվում...

Ըստ վերջին տեղեկությունների, հուլիսի 21-ի 00.20-ի դրությամբ Ադրբեջանի մայրաքաղաքի 5՝ Խաթայի, Նիզամիի, Սաբունչիի, Խազարի և Սուրախանի շրջանները հոսանքազրկված են...
Azərişıq ընկերության մամլո խոսնակ Թանրիվերդի Մուսթաֆաևը Trend-ին հայտնել է, որ վթարը կապ չունի ընկերության հետ... Ըստ վերջինսիս, էներգիայի անջատումները կապված են Մարդակյանի ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետ, որը շուտով կվերացվի...
Հետաքրքիր է ստացվում... Հուլիսի 3-ին Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով, որը տեղի ԶԼՄ-ները բնութագրել էին որպես ԱՂԵՏ, քանի որ ողջ Ալիևյան սուլթանությունը հոսանքազրկվել էր, բացահայտեց, որ Ադրբեջանի էլետրաէներգիայի 100 տոկոսը տալիս է վերը նշված ՀԷԿ-ը... Իսկ հիմա էլ պարզվում է, որ դա այդպես չէ... Մարդակյանի ՋԷԿ-ն էլ է բավական մեծ ծավալի էլետրաէներգիա մատակարարում, որի վթարի պատճառով Բաքվի 12 շրջաններից 5-ը այս պահին հոսանքազրկված են...
Հ.Գ.Վերջին շրջանի վթարները Ադրբեջանի էներգացանցում ապացուցում են, որ միլիարդավոր դոլարներ զենքի վրա ծախսող Ալիևին կարելի է ծնկի բերել՝ տարրական հոսանքազրկելով ապշերոնյան սուլթանին իր բոլոր աղետալի հետևանքներով վերջինիս համար...

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր