ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Նեթանյահուն սպառնացել է յոթ անգամ ավելի ուժգին հարվածել ՀԱՄԱՍ-ին
21:05, 22.07.2018 | mamul.am
7591 | 0

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են յոթ անգամ ավելի ուժեղ հարվածել ՀԱՄԱՍ շարժմանը, որը Գազայի հատվածում վերահսկողություն է սահմանում, հաղորդում է РИА Новости-ն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ մի խումբ անհայտ անձինք Գազայի հատվածից Իսրայելի տարածք են ներխուժել, որից հետո իսրայելական բանակը հարվածներ է հասցրել շարժման դիրքերի ուղղությամբ:

Անցած շաբաթ Իսրայելի վարչապետը հայտարարել էր շարժման ուղղությամբ «լուրջ հարված» հասցնելու մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր