ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Ինդոնեզիայում երկդեմ երեխա է ծնվել (տեսանյութ)
13:05, 24.07.2018 | mamul.am
15519 | 0

Ինդոնեզիայում երկդեմ երեխա է ծնվել, հաղորդում է Daily Mail պարբերականը: Տղան ծնվել է նորմալ մարմնով՝ սովորական ձեռքերով և ոտքերով, սակայն երկու երեսով, իսկ գլխի ներսում՝ երկու ուղեղ:

Նման անոմալիայով ծնված երեխաները սովորաբար երկու ամսից ավելի չեն ապրում: Բացի այդ՝ երեխան տառապում է հիդրոցեֆալիայով (ուղեղում հեղուկի ավելացում):

Երեխայի մայրն ասել է, որ մինչ վերջին պահը չեն իմացել անոմալիայի մասին:

2014թ. տվյալներով՝ ողջ աշխարհում գրանցվել է նման 37 դեպք, ընդ որում, նորածիններն ապրել են 2 ամսից ոչ շատ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր