ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Փոխանակ հայկական քանդվող վանքերը նորոգեն». Ոսկան Սարգսյան
17:00, 22.02.2024 | mamul.am
2777 | 4

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Փոխանակ հայկական հին, քանդվող վանքերը նորոգեն,
Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող ռուսական Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերանորոգման համար կառավարությունը մրցույթ է հայտարարել: Ծրագրի արժեքը կազմում է 175 միլիոն դրամ։ 19-րդ դարում կառուցված ռուսական եկեղեցին ճարտարապետական մեծ արժեք չի ներկայացնում; Այդ եկեղեցին կարող էր նորոգվել Ռուսաստանում հայ մեծահարուստների՝ Սամվել Կարապետյանի, Արա Աբրահամյանի և այլոց ֆինանսավորմամբ, իսկ ՀՀ պետական բյուջեի գումարները պետք էր ուղղել քանդվող հնամենի հայկական վանքերի նորոգմանը։ Տավուշի մարզի անտառներում գտնվող հնամենի վանքերը՝ Կիրանցը, Առաքելոցը, Ջուխտակ վանքը, Սրվեղի վանքը, Դեղձնուտ, Մշակավանքը և այլ հին վանքեր ժամանակի ընթացքում քանդվում են, դրանց նորոգման համար տասնամյակներ շարունակ պետական բյուջեից ֆինանսավորում չի իրականացվում»:

«Փոխանակ հայկական քանդվող վանքերը նորոգեն». Ոսկան Սարգսյան

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
00:00, 25.02.2024
32163 | 0
դեպի վեր