ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ուկրաինայում պատերազմը «շատ երկար ձգձգվեց». Բորել
19:36, 22.02.2024 | mamul.am
4018 | 0

Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի հետ «արդեն շատ երկար ձգձգվեց», և, հետևաբար, անհրաժեշտ է «կրկնապատկել ջանքերն» այս հակամարտությունը կարգավորելու համար, ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը:
«Մեր առաջնահերթությունները պետք է լինեն Ուկրաինայում արդարացի խաղաղության հաստատումը, և՛ արդարացություն, և՛ խաղաղություն Ուկրաինայում», - ընդգծել է Բորելը, նշելով, որ G20-ի երկրները, որոնք միասին կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 80%-ը, պետք է որոշիչ դեր խաղան:

Քայլերից մեկը կարող է լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը պատերազմի վերաբերյալ, ասել է Բորելը:

Մի քանի օր առաջ Բորելը հայտարարել էր, որ եթե Արևմուտքը չփոխի Ուկրաինային օգնելու իր մոտեցումը, ապա երեք ամսից իրադրությունը մարտի դաշտում կհանգուցալուծվի:

Կիսվի՛ր այս նյութով՝
00:00, 25.02.2024
32163 | 0
դեպի վեր