«Համայնքներն անընդհատ միջոցներ են ակնկալում կառավարությունից: Կառավարությունը միջոցներ տրամադրելուց առաջ պետք է համոզված լինի, որ դրանք արդյուանվետ են օգտագործվելու, որովհետև բազմաթիվ համայնքներում տարօրինակ չարաշահումներ են ի հայտ գալիս, երբ ղեկավարներն ազգուտակին գոյություն չունեցող հաստիքների վրա գործի են նշանակում՝ բյուջեին վնաս հասցնելով»,- Տավուշի մարզում համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչքանով համայքն արդյունավետ կաշխատի, էնքանով կառավարությունն արդյունավետ կաշխատի համայնքի հետ»,- հավելեց նա: |