Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես, բնականաբար, չեմ լսել դատարանում ասված Ռոբերտ Քոչարյանի ճառը, բայց եթե ճիշտ է այդ ճառի փաստաբանի՝ Ալումյան Հայկի մեկնաբանությունը և զորքը նախապատրաստելու հրամանը տալու Ռոբերտ Քոչարյանի անճարակ մեկնաբանությունը՝ ավելի անհեթեթ բան դժվար է պատկերացնել: 2008թ., փաստաբանի մեկնաբանությամբ՝ «Ռոբերտ Քոչարյանն ընդամենը հրաման է տվել այնպես անել, որ զինված ուժերը հանկարծ չխառնվեն քաղաքական գործընթացներին», որովհետև «դաս է քաղել» 1993թ. Ադրբեջանի նախագահ, բախտախնդիր Աբուլֆազ Էլչիբեյի դեմ ապստամբած գնդապետ Սուրեթ Հուսեյնովի գործողություններից: Ղարաբաղում ռազմական վաստակի համար 1992թ. Ադրբեջանի ազգային հերոսի կոչում ստացած Սուրեթ Հուսեյինովը այդ տարիներին ձևավորում էր Ադրբեջանի ազգային բանակը, և 1992թ. Ադրբեջանի ՊՆ երկրորդ կորպուսի հրամանատարն էր: 1993թ. նրա գլխավորած բանակը հետագայում Գյանջա վերանվանված 1995-1997թթ. Հեյդար Ալիևը մաքուր ստալինա-բերիա-բաղիրովյան չեկիստական մեթոդներով Ադրբեջանը մաքրում էր այլակարծությունից և իր իշխանության քաղաքական մրցակցության հավակնորդներից; Այդ տարիներին պաշտոնական տեղեկություններով ձերբակալվել է 683 մարդ (փորձագիտական տեղելկություններով՝ 900 մարդ), մեղադրանքը՝ ստալինյան դասական «պետական անվտանգության նկատառումներով», մեղադրական հոդվածը՝ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 57-րդ տխրահռչակ հոդվածը՝ («հայրենիքի դավաճանություն»), զգալի մասը՝ նախկին նախարարներ, պետական ապարատի աշխատակիցներ, գեներալներ, հասարակական ակտիվիստներ, էլչիբեյականներ և հակաէլչիբեյականներ ևլն (ցանկը տես http://old.memo.ru/hr/politpr/lists1/azerb.htm) Ընտրությունների ընթացքով պայմանավորված 2008թ. Հայաստանի իրավիճակը համեմատել 1990-ականների Ադրբեջանի իշխանության համար պայքարի խառն իրավիճակի և մասնավորապես Սուրեթ Հուսեյնովի գործողությունների հետ՝ ցինիզմի գագաթ է: Տրամաբանորեն ավելի համեմատելի է թվում 1999-2013թթ; Քոչարյան-1995-1997թթ. Հեյդար Հեյդար գործողությունների զուգահեռականությունը՝ ՀՀ-ում Լևոն Տեր Պետրոսյանի կողմից վարչապետ դարձած Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահության համար պայքարը և բուն նախագահական գործունեությունը: Մյուս կողմից՝ սա հավանաբար պատմական անցյալից Ռոբերտ Քոչարյանի միակ «պատմական դաս»-ն է, պատմության նրա իմացությունը սահմանափակվում է պատմության ընթացքի իր մասնակցության/դերակատարության ժամանակաշրջանով, դեպքերով և սեփական մեկնաբանությամբ, ուրեմն ուրիշ էլ ի՞նչ օրինակ բերեր՝ հիմնավորելու համար «բանակը նախապատրաստելու» իր նպատակը: Եթե սրանից է տպավորվել Ռոբերտ Քոչարյանի ճառը փայլուն գնահատած փաստաբան Հայկ Ալումյանը, ապա մնում է տխրել փաստաբանի իմացության համար և խնդրել, որ այդ ճառը հրատարակվի և շանս տրվի հանրությանը՝ առանց միջնորդի հաղորդակցվել Ռոբերտ Քոչարյանի մտքի առկայծումներին: Լավ դաս կլինի բոլորի համար: |