Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանի կենդանաբանական այգում արջերը սովից իրար են ուտում։
Արդեն երկու արջ են կերել: Երեկ` առավոտյան, այս տեսագրությունն է արվել, որտեղ ավելի փոքր չափերով տեսակի արջուկի թաթը կրծում է ավելի մեծը։ Կա արդեն տնօրինության բացատրություն, սակայն այն չի պատկերում ամբողջ իրականությունը։ Բազմիցս Երևանի գազանանոցում գրանցվել են և անկման և ոչ հիմնավորված սպանդի դեպքեր։ Լավ կլիներ, որ նոր քաղաքապետն այգու կենդանիների նկատմամբ խայտառակ դրսևորումներն առաջնահերթ խնդիրների շարքում դներ և լուծեր»։