ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Կանադան ամբողջովին օրինականացրել է մարիխուանան
11:00, 17.10.2018 | mamul.am
10163 | 0

Կանադան դարձել է աշխարհի երկրորդ և «Մեծ յոթնյակի» առաջին երկիրը, որն ամբողջովին օրինականացրել է մարիխուանան՝ առողջական նպատակներով, փոխանցում է BBC-ն:

Մարիխուանան առաջինն օրինականացրել է Ուրուգվայը 2013թ.-ին:

Այսուհետ Կանադայի՝ 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները կարող են գնել, վաճառել և պահել, նույնիսկ աճեցնել մարիխուանա իրենց տանը: Կարելի է պահել մինչև 30 գրամ, և աճեցնել՝ 4 բույսից ոչ ավելի:

Համապատասխան օրենքի ընդունման օգտին է քվեարկել 52 սենատոր, դեմ՝ 29-ը:

Նոր օրենքի քննադատները վստահություն են հայտնել, որ ոստիկանությունը պատրաստ չէ իրավիճակներին, որոնք կարող են թմրանյութի օրինականացման ուղիղ հետևանք դառնալ: Իսկ օրենքի կողմնակիցներն ասում են, որ նոր իրավիճակը կօգնի պայքարել սև շուկայի դեմ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր