Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծես սառույցը տեղից շարժվում է ու Երևանը կրկին հանգիստ շնչելու է։ Այսօր տեղեկացա, որ ոստիկանության և որոշ թաղապետարանների միահամուռ աշխատանքի արդյունքում, քաղաքը փողոցային շուկա վերածած անձինք արդեն զգուշացվել են, որպեսզի մաքրեն տարածքները, անցնեն օրինական դաշտ ու քաղաքի ամեն սանտիմետրը շուկա և զիբիլանոց չսարքեն։ Ուշադիր հետևելու եմ այս խնդրի լուծմանը, քանի որ արդեն մի քանի ամսից կոնկրետ հատվածներում որևէ քայլ չէր ձեռնարկվել։ Բոլորը ունեն աշխատելու և օրվա գումար վաստակելու իրավունք, սակայն դա չպետք է վնասի քաղաքին ու մյուս բնակիչներին։ Ամեն մարդ պետք է յուրովի վերաբերի իր քաղաքին»։ |