Իրավապահներն ամերիկացի հայտնի ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում ռումբ են հայտնաբերել, հաղորդում է The New York Times-ը: Իրավապահների խոսքով՝ պայթուցիկ սարքը հայտնաբերել է Սորոսի՝ Բեդֆորդի տան աշխատակիցը: Դեպքի վայր ժամանած մասնագետները մանրամասնել են, որ այն չի պայթել: Ինչպես նաև հաղորդվում է, որ այդ պահին Սորոսը տանը չի գտնվել: Ջորջ Սորոսն ամերիկացի հայտնի ֆինանսիստ և ներդրող է: Նրա գործունեությունը մշտապես քննադատում են, միլիարդատիրոջը հաճախ անվանում են «ֆինանսական սպեկույլանտ»: |