ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Պաշտոնից հեռացվել է կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը
21:30, 23.10.2018 | mamul.am
7313 | 0

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ
որոշում է կայացրել զբաղեցրած պաշտոնից ազատել կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանին և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Տիգրան Վահրամյանին։
«Այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանի հետ եղանք ինստիտուտում, ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրինք պարոն Վահրամյանին։ Այնուհետև շրջեցինք ինստիտիուտի տարածքում, ծանոթացանք եղած մեծաթիվ խնդիրներին։
Մենք մեր կողմից վերահաստատեցինք, որ արատավոր և ոչ կանոնադրային աշխատաոճը պետք է մնա անցյալում և բուժհաստատութունը զարգացման նոր փուլ պիտի թևակոխի»,- գրել է Նարեկ Բաբայանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր