ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«ԱՄՆ Կոնգրեսը չի հասցնի մինչև տարեվերջ հակառուսական նոր պատժամիջոցներ մշակել». սենատորներ
15:00, 14.11.2018 | mamul.am
7076 | 0

ԱՄՆ Կոնգրեսը չի հասցնի մինչև տարեվերջ հակառուսական նոր պատժամիջոցներ մշակել և սահմանել, քանի որ օրենսդիրները մտադիր են կենտրոնանալ օրենսդրական այլ նախաձեռնությունների վրա: Այս մասին, Bloomberg-ի հաղորդմամբ, ասել են սենատորները:

Սենատորներ Բոբ Մենենդեսի և Ջոն Քորնինի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ով առավել բարեկամական հարաբերություններ էր փնտրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, դժվարությամբ ստորագրեց այդ օրենքը:

«Մենք բավարար ժամանակ չունենք: Դա իրական մրցավազք կլինի, եթե միայն բոլորը չեն ցանկանում այստեղ մնալ մինչև Սուրբ Ծնունդը»,- ասել է սենատոր Ջոն Քորնինը Թեխասից:

«Այդուհանդերձ, Ռուսաստանի վրա պատժամիջոցների ազդեցությունը թուլանում է սահմանափակող միջոցների հետաձգման պատճառով՝ չնայած նրան, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ ռուս տասնյակ գործարարների և պետական ընկերությունների դեմ ապրիլյան պատժամիջոցներն ամենազգալին էին»,- նշում է գործակալությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր