Լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ֆինանսական ռեսուրսի գործադրման այլ եղանակ են մշակել: Համաձայն շրջանառվող լուրերի, իրենց նախընտրական շտաբների աշխատողներին և վստահված անձանց բարձր աշխատավարձ են տալիս: Ասում են՝ օրինակ ԲՀԿ-ն աշխատավարձն այնքան է տալիս, որքան վստահված անձի տան անդամների թիվն է: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, խոսակցություններ կան, որ շտաբների աշխատողների «աշխատավարձը» հասնում է 200 հազար դրամի: |