ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+18 °C
ԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով 20 մարդ է տուժել (տեսանյութ)
11:35, 03.12.2018 | mamul.am
9507 | 0

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում տորնադոյի հետևանքով 20 մարդ է տուժել, փոխանցում է CNN-ը:
Բացի այդ, տարերային աղետի հետևանքով 100 տուն է փլուզվել:

Իլինոյսի նահանգապետի խոսքով՝ 3 մարդ հոսպիտալացվել է, ևս 18-ը թեթև վնասվածք է ստացել:

Առավել լուրջ փլուզումներ են գրանցվել մոտ 11 հազար բնակչություն ունեցող Թեյլորվիլ քաղաքում: Նշվում է, որ վերջին օրերին արտակարգ իրավիճակների ծառայությունները գնահատում են բնակավայրի վնասը, սակայն գործընթացը դեռևս չի ավարտվել: Թեյլորվիլում տանիքներ են փլուզվել, դադարեցվել է էլեկտրամատակարարումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր