Բարսիս ընկերությունն իր 20-ամյակի կապակցությամբ հնարավորություն էր տվել իր հաճախորդներին շահելու նոր, վերանորոգված բնակարան Երևանում, ավտոմեքենա և նվեր քարտեր: Դեկտեմբերի 12-ին Դ. Բեկի 286/6 մասնաճյուղում տեղի ունեցավ Նոր Տան խաղարկությունը, որն ավելի քան 50 հաճախորդների պարգևեց երջանիկ պահեր: Բոլոր մրցանակները գտան իրենց հաջողակ տերերին․ գլխավոր մրցանակները՝ ավտոմեքենան շահեց Մարինե Գրիգորյանը, իսկ բնակարանը՝ Արկադի Մարտիրոսյանը: Նոր Տուն խանութների ցանցը շարունակում է զարմացնել իր հաճախորդներին մշտապես գործող ակցիաներով: Մինչև դեկտեմբերի 20-ը Նոր Տուն խանութների ցանցում գործում է 20-65% զեղչ ողջ տեսականու համար: Իսկ այն հաճախորդները, ովքեր խաղարկության ժամանակ նվերներ չստացան, իրենց կտրոններով կարող են մոտենալ Նոր Տուն խանութների ցանց մինչև դեկտեմբերի 30-ը և ստանալ հավելյալ զեղչեր: |