Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը երեկ Սիրիայի իրավիճակի հարցով հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Էրդողանի վարչակազմին: Էրդողանը հայտարարել է «Մանբիջում քրդական զինված խմբավորումների դեմ պայքարի և Մանբիջի անվտանգությունն ապահովելու Թուրքիայի պատրաստակամության մասին»: Բացի այդ, ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները համաձայնել են կանխել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման «վերածնունդը»: Նշենք, որ պայթյունը տեղի էր ունեցել օրեր առաջ Մանբիջում: ԱՄՆ-ի իշխանությունները հաստատել էին, որ ամերիկացի 4 զինծառայող է զոհվել, ևս 3-ը վիրավոր է: |