Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյուղատնտեսական երկիր Հայաստանս գյուղատնտեսության նախարարություն չի ունենալու, կառավարության կազմում 12 նախարարությունների թվում գյուղնախարարություն չկա: Իբր չէր կարելի արտակարգ իրավիճակների նախարարությունն ընդգրկել տարածքային կառավարման նախարարության կազմում, կամ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություններն իրար միացնել: Գյուղնախարություն չի լինելու, մինչդեռ գյուղն առավել քան կարիք ունի օգնության: Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիները վարակվել են դրսից բերված տնկիների հետ տարածված հիվանդություններով, գյուղերում անասունների զանազան հիվանդություններ են բռնկվում: Երկիրը գյուղերով է երկիր, գյուղն աջակցության կարիք ունի, մինչդեռ գյուղնախարարությունը ինչ-որ նախարարության կազմում վարչություն են սարքելու»: |