ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Եթե Սիրիայի ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, Հայաստանը դա կանի օրենքի տառին համապատասխան». Դավիթ Տոնոյան
15:25, 12.02.2019 | mamul.am
4365 | 0

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է հայկական առաքելությանը Սիրիա ուղարկելու մասին:

«Եղել է գրավոր խնդրանք Սիրիայի իշխանություններից, Սիրիայի դե ֆակտո իշխանություններից: Եվ Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Եվ կարող եմ ևս մեկ բան նշել, որ եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե անհրաժեշտություն լինի մասնակցել ռազմական գործողություններին, ապա Հայաստանը դա ևս կանի օրենքի տառին համապատասխան: Իհարկե, միևնույն ժամանակ, այդ հարցում կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ»,- ասել է նախարարը:

Փետրվարի 8-ին հայտնել էինք, որ ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած 83 հոգանոց խումբը հասել է Սիրիա՝ մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր