Այս շաբաթ կայանալիք Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի բոլոր հանդիպումները կմեկնարկեն 1 րոպե լռությամբ` ի հիշատակ արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան սև թևակապներով: Հիշեցնենք՝ Նանտից Քարդիֆ մեկնելու ճանապարհին անհետացել է արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռը: Հունվարի 24-ին որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը հայտարարել է աշխատանքների դադարեցման մասին՝ նշելով, որ փրկության հույս գրեթե չկա։ Ավելի ուշ որոնողական աշխատանքները վերսկսվել են և հայտնաբերվել է ինքնաթիռի կործանման զոհ դարձած հարձակվող Էմիլիանո Սալայի մարմինը։ Այն պաշտոնապես նույնականացվել է՝ մատնահետքերի օգնությամբ։ Մեծ Բրիտանիայի ոստիկանության տեղեկություններով՝ մարմինը նույնականացրել են փետրվարի 7-ին՝ Պորտլենդում։ |